Ճապոնիա-ՀՄԿ կրթաթոշակ՝ զարգացող երկրների համար
02.07.2013
Դիտումների քանակ՝ 449
«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան» («ԱՐՄԱԿԱԴ» ՀԿ) տեղեկացնում է, որ յուրաքանչյուր տարի Համաշխարհային մաքսային Կազմակերպությունն (ՀՄԿ) առաջարկում է Ճապոնիա-ՀՄԿկրթաթոշակ զարգացող երկրների համար:
Այս կրթաթոշակը տրամադրվում է երիտասարդ մաքսային կառավարիչներին, ովքեր ցանկանում են մագիստրոսի աստիճան ստանալ ռազմավարական կառավարում և մտավոր սեփականության իրավունքներ ծրագրով Տոկիոյի Aoyama Gakuin համալսարանում (Aoyama Gakuin University (AGU)):
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք http://armacad.blogspot.com/2013/07/japan-world-customs-organization.html: