EworldSystems ՍՊԸ-ին անհրաժեշտ է SEO մասնագետ
Ստորև ներկայացնում ենք ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնի կողմից մեզ տրամադրված հայտարարությունը:
EworldSystems ՍՊԸ-ին անհրաժեշտ է SEO մասնագետ: SEO մասնագետի առաջնային խնդիրն է ապահովել որոնողական համակարգերում կայքերի կայուն առկայությունը և մեծացնել կայքերում այցելությունների քանակը: Մասնագետից պահանջվում է մշակել ինտերնետ մարկետինգային և SEO յուրահատուկ մեթոդներ ընկերության կոմերցիոն պահանջները բավարարելու համար:
Աշխատանքի պարտականություններ
Աշխատել SEO թիմի հետ՝ առավելագույնին հասցնելով կայքերի առաջնային դիրքը որոնողական համակարգերում
Անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրում link building ստրատեգիաների և ակտիվության վերաբերյալ
Զարգացնել գիտելիքներ SEO ծրագրերի վերաբերյալ
Առաջարկել նոր գաղափարներ և մեթոդներ SEO- ի զագացման համար:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն IT կամ այլ համապատասխան ոլորտում
- Web ծրագրավորման հմտություններ
- Անգլերեն լեզվի լավ իմացություն (բանավոր և գրավոր)
- Վերլուծական թուլս-ով (analysis tools) աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Վերլուծական հմտություններ, ինֆորմացիան արագորեն ուսումնասիրելու և մեկնաբանելու ունակություններ
- Կազմակերպվածություն և ակտիվություն, տրված առաջադրանքները ժամանակին իրականացնելու ունակություն
- Անհատապես ինչպես նաև թիմում աշխատելու ունակություն
- Աշխատանքային փորձը ցանկալի է:
Կազմակերպության մասին
EworldSystems ՍՊԸ –ն որոնողական համակարգերի օպտիմիզացմամբ (SEO) զբաղվող անգլիական ամենարագ զարգացող կազմակերպություններից մեկն է, որն իր ներկայացուցիչ ընկերությունն ունի նաև Երևանում: Ներկայումս ընկերությունն ընդլայնվել է, ուստի առաջացել է նոր մասնագետի անհրաժեշտություն կազմակեպության նոր ծրագրերը իրականցնելու համար:
Վերը նշված պահանջներին համապատասխանող անձիք կարող են ուղարկել CV
lianna.sargsyan@eworldsystems.com էլ. փոստին, նշելով այն աշխատանքի անունը, որին դիմում է: