Մագիստրոսական ծրագրեր Հունաստանից

25.06.2013
Դիտումների քանակ՝ 347

Հունաստանի Պատրայի Տեխնոլոգիական կրթական ինստիտուտը հրավիրում է ստանալու «Վերականգնվող էներգետիկայի համակարգեր» մասնագիտությամբ մագիստրոսական կրթություն: 
Դասընթացների մեկնարկը նախատեսվում է ս.թ. սեպտեմբերի 30-ից, ընդհանուր տևողությունը 2 տարի է: Ուսումնառությունն անգլերենով է: 
Դիմումները ընդունվում են մինչև ս.թ. հուլիսի 15-ը:
Դասընթացի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով solar-net.teipat. gr կայքէջը: 
Դիմում-հայտաձևը կարելի է ներբեռնել mscres@teipat.gr կայքէջից:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքը: Աղբյուրը՝ http://www.edu.am/index.php?topMenu=9&menu1=-1&menu2=9&id=6113&lang=arm