«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենի մրցույթ
18.06.2013
Դիտումների քանակ՝ 386
Հայտարարվում է մրցույթ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հավակնորդներին ներկայացվող պահանջներն են.
-Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
-Գիտական աստիճանի առկայություն (թեկնածուի կամ դոկտորի)
-Հետազոտական աշխատանքի փորձ (հետազոտական թեմաների կատարում, մասնակցություն հետազոտական ծրագրերի)
-Անգլերենի և ռուսերենի իմացություն
Հավակնորդներն իրենց համառոտ կենսագրականները կարող են ուղարկել research@asue.am էլեկտրոնային հասցեին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին