«Հայկյան» մրցանակաբաշխություն-2013

18.06.2013
Դիտումների քանակ՝ 350

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տեղեկացնում է «Հայկյան» մրցանակաբաշխության մասին: Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:
Սահմանված են հետևյալ անվանակարգերը.
Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին 
Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին 
Լավագույն երիտասարդական գիտական նվաճում (այս անվանակարգում մրցույթն իրականացվում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հետ համատեղ, և հայտերն ընդունվում են ըստ ՊԳՖԱ ֆեյսբուքյան էջում www.facebook.com/science.and.financeներկայացված պահանջների և ընթացակարգի):
Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ 
Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց
Ինքնատիպ երիտասարդական նախագիծ
Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ
Լավագույն երիտասարդական հաղորդում
Լավագույն միջբուհական ծրագիր
Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում
Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում 
Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր 
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են հայ երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն: 
Մասնակցելու համար հայտը կամ հավաստագիրը (կարող եք բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից`www.heh.am ) պետք է ներկայացվեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Փաստաթղթերն ընդունվում են 2013թ. հունիսի 1-ից սկսած, յուրաքանչյուր աշխատանքային օր`ժամը 10.00-17.30 (ընդմիջում` 13.00-14.00) : Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով`+374 10 56 79 22 : Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013թ. թվականի նոյեմբերի 30-ը: Տեղեկատվությունը հիմնադրամի պաշտոնական կայքից է, որտեղից կարող եք բեռնել նաև հայտի ձևը՝ http://heh.am/?module=article&utility=show_article&id_article=752&lang=am: