Փնտրվում է ծրագրային համակարգի կառավարիչ

10.06.2013
Դիտումների քանակ՝ 378

ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ «ՊրոԿրեդիտ Բանկը» իր աշխատակազմի ամրապնդման համար փնտրում է ծրագրային համակարգի կառավարիչ /Application Manager/
Հիմնական պարտականություններն են`
• Ապահովել բանկային ծրագրային համակարգերի աշխատունակությունը և դրանց հասանելիությունը օգտագործողներին
• Վերահսկել ծրագրային համակարգերում օգտագործողներին տրվող թույտվությունները և արտոնությունները
• Կարգավորել և համապատասխանեցնել բանկային ծրագրերի համակարգերը ըստ բիզնեսի նոր պահանջների
• Փորձարկել և տեղադրել բանկային ծրագրերի նոր տարբերակները
• Վերահսկել ծրագրային համակարգերի աշխատունակությունը
• Կատարել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ
• Ըմբռնել և աջակցել ՊրոԿրեդիտ Հոլդինգի կորպորատիվ առաքելությանը

Եթե Ձեր նպատակները և էթիկական արժեքները համահունչ են Բանկի արժեքներին, ապա Ձեզ ներկայացվող մյուս հիմնական պահանջներն են`
• Համապատասխան բարձրագույն կրթություն
• Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
• SWIFT, BankMail, Lotus Domino համակարգերի կառավարման և սպասարկման փորձ
• Microsoft Windows օպերացիոն համակարգերի լավ իմացություն
• SQL-ի բազային իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
• Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Դիմում- հայտը և մոտիվացիոն նամակը պետք է արտացոլեն Ձեր
համապատասխանությունը և հետաքրքրվածությունը նշված պաշտոնի նկատմամբ: Բանկի աշխատակիցը դառնալու Ձեր նկատառումները պետք է համահունչ լինեն ՊրոԿրեդիտ խմբի առաքելությանը և սկզբուն քներին, որոնց կարող եք ծանոթանալ
www.procredit-holding.com, www.procreditbank.am կայքերից:
Ուշադրություն. կդիտարկվեն միայն անգլերեն լրացված դիմում -հայտերը և նախնական ընտություն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու մրցույթի հաջորդ փուլերին:
Անձնակազմի համալրման հստակ ընթացակարգի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Մարդկային ռեսուրսներ ենթաբաժնից (www.procreditbank.am):
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 23-ը: