Բաց դռների օր`«ՊրոԿրեդիտ Բանկում»
Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տեղեկացնում է, որ «Երիտասարդ բանկիրների ծրագրի» շրջանակներում «ՊրոԿրեդիտ Բանկը» կազմակերպում է «Բաց դռների օր», որը տեղի կունենա հունիսի 10-ին, ժամը՝ 12.00-ին` Տերյան 105/1 հասցեում գտնվող Ցիտադել բիզնես կենտրոնի 6-րդ հարկում /604 սենյակ/:
Բանկի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
Այդ օրը դուք կստանաք ծրագրի հետ կապված ձեր բոլոր հարցերի պատասխանները և ավելի մանրամասն կծանոթանաք
-Ծրագրի բովանդակությանը և նպատակներին
-Դիմելու նոր` առցանց /online/ կարգին
-Ընտրության փուլերին
-«ՊրոԿրեդիտ Բանկում» կարիերայի հնարավորություններին և հեռանկարներին :
Մասնակցելու համար կարող եք գրանցվել`զանգահարելով 010 546 092, 093 190 930 հեռախոսահամարներով:
Գրանցման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 10-ը, մինչև ժամը 11.00-ն: