Ուսումնական դասընթաց՝ իրավաբանների համար

07.06.2013
Դիտումների քանակ՝ 319

«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան» («ԱՐՄԱԿԱԴ» ՀԿ) տեղեկացնում է, որ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) Հայաստանյան ներկայացուցչությունը կազմակերպում է ուսումնական դասընթաց իրավաբանների համար: Մասնակցության ժամաքանակը կհաշվարկվի որպես վերապատրաստման դասընթացների պարտադիր ժամաքանակ: Դասընթացը տեղի կունենա ABA/ROLI Հայաստանյան ներկայացուցչության գրասենյակում, հետևյալ հասցեով` Ալեք Մանուկյան 9-ը, հիմնական մասնաշենք, 4-րդ հարկ, 406 սենյակ, հունիսի 15-ին, 22-ին, 29-ին և հուլիսի 13-ին, ժամը 11:00-ից մինչև 15:00-ն:
Մասնակցության համար պետք է մինչև 2013թ. հունիսի 13-ը զանգահարել ABA/ROLI Հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ` 010 554-991 և 010 556-449 հեռախոսահամարներով և գրանցվել: