Աշխատանքի ևս մեկ հնարավորություն
Հարգելի ուսանողներ, ասպիրանտներ և նորավարտ մասնագետներ, առաջին անգամ Հայաստանում մեկնարկում է «Զբաղվածություն` պրակտիկայի և վերապատրաստման միջոցով» նախագիծը: Նախագծի շրջանակում 20 ուսանողներ և ասպիրանտներ հնարավորություն կունենան անցնելու երկամսյա վճարվող պրակտիկա` նոր մեթոդաբանությամբ` տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, պտուղ-բանջարեղենի վերամշակման և դեղագործության (բիոտեխնոլոգիաների ոլորտում), մասնակցել վերապատրաստման դասընթացների, ստանալ աշխատանք այն կազմակերպություններում, որտեղ նրանք անցել են պրակտիկա:
Մասնակցելու համար գրանցումն անվճար է:
Հարցերի դեպքում կարող եք դիմել՝ Լիլիթ Շաքարյան Էլ. փոստ` Lilit.Shakaryan@keysolutionsllc.org, հեռ: 055101370, Սարգիս
Շիրխանյան Էլ. փոստ` Sargis.Shirkhanyan@keysolutionsllc.org , հեռ: 055070975:
Ծրագիրն իրականացվում է «Քի Սոլուշնզ» խորհրդատվական ընկերության կողմից` Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-ԴԻ-ԷՄ-ՍԻ») ֆինանսավորմամբ և Հայ-ռուսական (սլավոնական) աջակցությամբ:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: