Թափուր աշխատատեղ` «Արդշինինվեստ բանկից»

24.05.2013
Դիտումների քանակ՝ 593

ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տրամադրել է թափուր աշխատատեղի մասին «Արդշինինվեստ բանկի» հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև. 
«Արդշինինվեստ բանկ» ՓԲԸ-ի Ապարանի մասնաճյուղի հաշվապահի մասնագետի թափուր աշխատատեղի /լրիվ դրույք/ համար պահանջվող պարտականություններն են `
-Դրամարկղային հաշիվների սպասարկում և հսկում 
-Միջմասնաճյուղային հաշիվների սպասարկում 
-Վճարային համակարգերի սպասարկում 
-Օրվա գործերի կազմում 
Պահանջվող որակավորում.
-Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
-Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձի առկայություն /ցանկալի է/ 
-ՀՀ բանկային, հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման իմացություն
-Թիմում աշխատելու ունակություն
-Հայերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն 
-MS Office-ի լավ իմացություն
Դիմելու կարգը և ժամկետը
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում, կարող են իրենց դիմում-հարցաթերթիկներն ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով`hr@ashib.am , ինչպես նաև կարող են ներկայացնել բանկի գլխամասային գրասենյակ կամ «Ապարան» մասնաճյուղ: Ոչ «Արդշինինվեստ բանկի» դիմում-հարցաթերթիկներով լրացված դիմում-հարցաթերթիկներով լրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել «Accountant in Aparan branch», այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Դիմում-հարցաթերթիկների ընդունման վերջնաժամկետն է 2013թ-ի մայիսի 29-ը: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: