«Երիտասարդ բանկիրների ծրագրի» ընտրություն

17.05.2013
Դիտումների քանակ՝ 351

Ստորև ձեզ ենք ներկայացնում ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինքի կենտրոնի մեզ տրամադրած «ՊրոԿրեդիտ Բանկի» հայտարարությունը:

«ՊրոԿրեդիտ Բանկը» հայտարարում է «Երիտասարդ բանկիրների ծրագիր» 9-ի մասնակիցների ընտրության մեկնարկի մասին: 6 ամիս տևողությամբ տեսական և գործնական վերապատրաստման ծրագրի նպատակն է ուսուցանել «ՊրոԿրեդիտ Բանկի» պոտենցիալ աշխատակիցներին: Այս ծրագիրը «ՊրոԿրեդիտ Բանկում» աշխատանքի ընդունվելու հիմնական եղանակն է: «Երիտասարդ բանկիրների ծրագրի» շրջանակներում մասնակիցները ստանում են ֆինանսական և բանկային ոլորտների վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է տալիս մասնակիցներին և «ՊրոԿրեդիտին»` գնահատելու՝ արդյոք թեկնածուի ունակությունները և անձնական հատկանիշները համապատասխանում են բանկի աշխատանքային ոճին:
Ծրագրի սկիզբը՝ հուլիս 2013թ., տևողությունը՝ 6 ամիս:
Ծրագիրն առաջարկում է.
•Տեսական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ
•Գործնական հմտություններ և բանկային փորձ
•Հաճախորդների և գործընկերների հետ հաղորդակցման հմտություններ
•Խմբային և անհատական նախագծերում մասնակցության հնարավորություն
•Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում հեռանկարային աշխատանքի հնարավորություն Բանկում
•Մասնագիտական կայուն աճի հնարավորություն
•«ՊրոԿրեդիտ Բանկի» կորպորատիվ մշակույթին ու արժեքներին ծանոթանալու հնարավորություն
•Բանկում աշխատանքի ընդունվելու հնարավորություն
•Ամսական կրթաթոշակ Բանկի կողմից:
Կարող են դիմել երիտասարդ անձինք՝
•Բարձրագույն կրթությամբ
•Աշխատանքային փորձով (կդիտարկվի որպես առավելություն)
•Հայերենի և անգլերենի լավ իմացությամբ
•Համակարգչային լավ հմտություններով
•Մոտիվացված, եռանդով լի
•Պրոակտիվ, սովորելու և զարգանալու ցանկությամբ
•Ճկուն, թիմում աշխատելու ունակությամբ և հաղորդակցման լավ հմտություններով
•Պատասխանատվության բարձր զգացումով:
Անգլերենով դիմում հայտը և մոտիվացիոն նամակը պետք է արտացոլեն Ձեր համապատասխանությունը և հետաքրքրվածությունը: Ծրագրին մասնակցելու Ձեր նկատառումները պետք է համահունչ լինեն «ՊրոԿրեդիտ» խմբի առաքելությանը և սկզբունքներին, որոնց կարող եք ծանոթանալ www.procredit-holding.com; www.procreditbank.am կայքէջերում:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ կդիտարկվեն միայն անգլերենով լրացված առցանց (on-line) դիմում հայտերը և մոտիվացիոն նամակները, իսկ նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու մրցույթի հետագա փուլերին:
Ուշադրություն
Դիմում հայտը ուղարկելուց (submit) հետո ձեր էլ-փոստին կուղարկվի պատասխան նամակ՝ հաստատելով դիմում հայտի ստացումը:
Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ տրամադրելու նպատակով մենք պարբերաբար կազմակերպում ենք «Բաց դռների» օրեր: Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել 010 54 60 92:
Առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.procreditbank.am կայքէջ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 12 հունիսի 2013թ.:
Դիմել առցանց (Oline):