«EducationUSA» կրթական ցուցահանդես Երևանում

17.05.2013
Դիտումների քանակ՝ 340

ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «EducationUSA» կրթական խորհրդատվական կենտրոնը 2013 թ. մայիսի 17-ին ժամը 15:00-17:00-ը Իմպերիում Պլազա բիզնես կենտրոնում (հասցե՝ Ամիրյան 4/7) կկազմակերպի «EducationUSA» կրթական ցուցահանդեսը՝ ԱՄՆ մի շարք համալսարանների շրջանավարտների մասնակցությամբ:
«EducationUSA» կրթական ցուցահանդես այցելելու համար կարող եք գրանցվել՝ լրացնելով սույն հարցաշարը՝ http://www.surveymonkey.com/s/EducationUSAAlumniEducationFair2013
«EducationUSA» կրթական ցուցահանդեսի մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք գրել «EducationUSA» կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանին, հետևյալ հասցեով՝educationusa@americancouncils.am , կամ զանգահարել (10) 56 00 45 հեռախոսահամարով:

Աղբյուրը՝ http://www.edu.am/index.php?topMenu=4&menu1=-1&menu2=4&id=6027&lang=arm