Դասախոսություն՝ IBM-ի փոխնախագահից

16.05.2013
Դիտումների քանակ՝ 332

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ մայիսի 20-ին, ժամը 11:00-13:00-ն Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում  IBM ընկերության փոխնախագահ պարոն Կիրիլ Կորնիլյևը  հանդես կգա Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երի դասախոսների և ուսանողների համար անցկացվող «IBM Academic initiative in Armenia» ծրագրի մեկնարկի վերաբերյալ դասախոսությամբ: Լեզուն` ռուսերենն է:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 17-ը` ժամը 18:00` ուղարկել մասնակցության հաստատումը sona.kochkanyan@eif.am հասցեին: Խնդրում ենք հաշվի առնել, որ տեղերը սահմանափակ են և մասնակիցների ընտրությունը կիրականացվի ըստ դիմելու առաջնահերթության: