Անդամակցելու հրավեր
«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան» («ԱՐՄԱԿԱԴ» ՀԿ) տեղեկացնում է, որ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) «Ուսանողության ձայն» ծրագրի խորհրդի կազմի համալրման նպատակով հրավիրվում են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի այնպիսի ուսանողներ, ովքեր կրթության ոլորտում հետազոտական աշխատանքի փորձ ունեն կամ պարզապես լավատեղյակ են կրթության ժամանակակից հիմնախնդիրներին:
Խորհրդի կազմի անդամ լինելը ենթադրում է մասնակցություն խորհրդի պարբերական հանդիպումներին (ամսվա մեջ 1-2 անգամ), որոնց նպատակն է աջակցել «Ուսանողության ձայն» ծրագրի աշխատանքային թիմին` հետազոտության թեմաների որոշման, ուսանողների խնդիրների պարզաբանման, կրթության տարբեր շահագրգիռ կողմերի միջև կապերի ապահովման հարցերում:
Խորհրդի անդամները հնարավորություն կունենան մասնակցելու ծրագրի հետ առնչություն ունեցող հարցերում որոշումների ընդունմանը, ինչպես նաև շփվելու կրթության ոլորտի մասնագետների հետ:
Խորհրդին անդամակցությունը կկրի կամավոր բնույթ:
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) և կրթության ոլորտում ունեցած փորձի վերաբերյալ հակիրճ նկարագրություն հետևյալ հասցեով` «Ուսանողության ձայն» թիմ, ՀՀ, 0028 ք.Երևան, Օրբելի 22, 9-րդ հարկ, www.sv.am , http://www.facebook.com/students.voice.survey:
Students' Voice Team, 22 Orbeli Street, 9th Floor, Yerevan, 0028, Republic of Armenia
www.sv.am , http://www.facebook.com/students.voice.survey :