Անվճար պրակտիկա՝ «Լիգլ Ըլայընս» իրավաբանական ընկերությունում

26.03.2013
Դիտումների քանակ՝ 674

Սիրելի ուսանողներ, «Լիգլ Ըլայընս» իրավաբանական ընկերությունը և «Ինտեգրիտի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կրթական ցանցը Երևանում գործող ԲՈՒՀ-երի իրավաբանական, տնտեսագիտական, կառավարման ֆակուլտետների ուսանողների համար հրաշալի հնարավորություն են ընձեռում անվճար հիմունքներով անցնել ուսումնաարտադրական պրակտիկա:

Պրակտիկայի ընթացքում 2013թ. ապրիլ և մայիս ամիսներին, յուրաքանչյուր ամիս հինգ ուսանողներից բաղկացած խումբը հնարավորություն կունենա մասնակցելու «Լիգլ Ըլայընս» իրավաբանական ընկերության ընթացիկ աշխատանքներին և լսելու թեմատիկ դասախոսություններ, այցելելու տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ, դատարաններ:
Յուրաքանչյուր խմբի համար պրակտիկայի տևողությունը կկազմի մեկ ամիս, շաբաթվա ընթացքում՝ ութ ժամ:
Պրակտիկան հաջողությամբ անցած ուսանողները կստանան հավաստագրեր:

Բոլոր հետաքրքրված ուսանողներին խնդրում ենք իրենց կենսագրությունները (CV) ուղարկել la@la.am էլեկտրոնային փոստի հասցեով մինչև 2013թ. մարտի 28-ը ժամը 17.00-ն: Պրակտիկայի կհրավիրվեն միայն կազմակերպիչների կողմից նախնական ընտրություն անցած ուսանողները:

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: