Մրցույթ` «Բարեխղճությունը հայաստանյան բիզնեսում» թեմայով

26.03.2013
Դիտումների քանակ՝ 317

«Ինտեգրիտի Էքշն» կազմակերպության ինտեգրման կրթական ցանցը հայտարարում է  մրցույթ` «Բարեխղճությունը հայաստանյան բիզնեսում» թեմայով:
Մրցույթի նպատակներն են`
•    Բիզնեսի ոլորտի վերաբերյալ կրթական ռեսուրսներում ներկայացնել բարեխղճության սկզբունքների գործնական կիրառումը
•    Ընդլայնել կրթական և ուսումնական նյութերի հասանելիությունը բիզնեսի վերաբերյալ կրթության ոլորտում, հատկապես բարեխղճության և հակակոռուպցիոն թեմատիկայի շրջանակներում  
•    Խրախուսել կրթական համակարգում ուսուցման ինտերակտիվ մեթոդիկայի ներդրմանը նպաստող հետազոտությունների իրականացումը, մասնավորապես, ուսումնական օրինակների զարգացման միջոցով
•    Մեծացնել հայկական համատեքստում կոռուպցիայի և բարեխղճության պակասի առումով իրական կյանքում առկա հիմնախնդիրների վերաբերյալ ուսումնական օրինակների հասանելիությունը
Հաղթող ճանաչված լավագույն երեք ուսումնական օրինակների հեղինակները կպարգևատրվեն դրամական պարգևներով` համապատասխանաբար 500, 300 և 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Դրանք կհրապարակվեն նաև ակադեմիական համայնքի կողմից` առցանց օգտագործման նպատակով:
Կտրվեն նաև լրացուցիչ խրախուսական մրցանակներ: Հաղթողները կհրավիրվեն մասնակցելու §Ինտեգրիտի Էքշն¦ կազմակերպության Բիզնեսի խորհրդատվական կենտրոնի հանդիպմանը կամ ս.թ. օգոստոսի վերջին Ծաղկաձորում կայանալիք դասընթացին` իրենց ուսումնական օրինակները ներկայացնելու և քննարկելու նպատակով:
Մրցույթին մասնակցելու համար ներկայացվող դիմումներն ընդունվում են կազմկոմիտեի կողմից 2013թ. մարտի 15-ից ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում: Բոլոր դիմումները պետք է ներկայացվեն PDF կամ MSWORD ձևաչափով Նարինե Ալեքսանյանին` narine.aleksanyan@yahoo.com  էլեկտրոնային հասցեի միջոցով:
          Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 093 53 76 06 հեռախոսահամարով` Նարինե Ալեքսանյանին:      
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: