Երիտասարդ մակրոտնտեսագետների հավաքագրման մրցույթ՝ ԿԲ-ից

12.03.2013
Դիտումների քանակ՝ 1139

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տրամադրել է հայտարարություն, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հայտարարում է երիտասարդ մակրոտնտեսագետների հավաքագրման մրցույթ` Դրամավարկային քաղաքականության վարչությունում աշխատելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն տնտեսագիտական կրթություն ունեցող այն երիտասարդները,
•    որոնք ունեն գիտելիքներ հետևյալ ոլորտներում`  մակրոտնտեսագիտություն (խորացված), դրամավարկային տեսություն (խորացված), մաթմոդելավորում (միջանկյալ), մաթեմատիկական վիճակագրություն և էկոնոմետրիկա (միջանկյալ), տնտեսական վիճակագրություն (միջանկյալ), բանկային գործ (միջանկյալ), բանկային վիճակագրություն (միջանկյալ), միկրոտնտեսագիտություն (միջանկյալ), հաշվապահական հաշվառում (ներածական), բանկային օրենսդրություն և նորմատիվային դաշտ (ներածական),
•    տիրապետում են հայերենի, ռուսերենի և անգլերենի,
•    ունեն համակարգչով աշխատելու հմտություն (MS Office, էկոնոմետրիկ/վիճակագրական և մաթեմատիկական ծրագրերի իմացություն):

    Բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողները նույնպես կարող են դիմել մրցույթին:
    Ընտրված դիմորդները, որոշակի ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագրի շրջանակներում մասնակցելու են հետևյալ գործառույթների իրականացմանը.
•    Մակրոտնտեսական ցուցանիշների և մակրոտնտեսական զարգացումների վերլուծություն,
•    Էկոնոմետրիկ մոդելների միջոցով մակրոտնտեսական ցուցանիշների կարճաժամկետ կանխատեսումների իրականացում,
•    Մակրոտնտեսական ցուցանիշների փոխկապվածությունների մոդելավորում տնտեսամաթեմատիկական կառուցվածքային մոդելների միջոցով,
•    ՀՀ կենտրոնական բանկի գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունն ապահովող հաշվետվությունների, հայտարարությունների, հրապարակումների, հոդվածների պատրաստմանը մասնակցություն:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը` 2013 թ. մարտի 26-ը:

Մրցույթին դիմելու ընթացակարգը. Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք (www.cba.am -    «ՀՀ կենտրոնական բանկի մասին» - «Աշխատանքը ՀՀ կենտրոնական բանկում» – «Թափուր աշխատատեղեր») և  գրանցվել համակարգում (գրանցվում են միայն այն դիմորդները, որոնք on-line եղանակով առաջին անգամ են դիմում մրցույթին), լրացնել հարցաթերթիկը, այնուհետև ընտրելով համապատասխան մրցույթը, որին ցանկանում եք դիմել՝ սեղմել «ԴԻՄԵԼ» կոճակը և լրացնել Դիմումի ձևը: Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ 59-26-34 կամ 26-13 (ներքին):
Հասարակայնության հետ կապերի ծառայություն

ՀԱՐՑԱՇԱՐ
Դրամավարկային քաղաքականության վարչություն
«երիտասարդ մակրոտնտեսագետ»

1.    Գնաճի ժամանակակից տեսությունները, սպասումները և գնաճը:
2.    Պահանջարկի և ծախսերի գնաճ, գնաճային սպասումներ:
3.    Ակնկալվող և անսպասելի գնաճ, Ֆիշերի հավասարումը:
4.    Դրամավարկային քաղաքականության փոխանցումային շղթան ՀՀ տնտեսության օրինակով:
5.    Դրամավարկային քաղաքականության փախանցումային մեխանիզմների մակրոմոդելի (QPM) հիմքում ընկած հիմնական տեսական կախվածությունները:
6.    Դրամավարկային քաղաքականության կանոնները:
7.    ՀՀ-ում գնաճի նպատակադրման ռազմավարությունը, առանձնահատկությունները:
8.    Ինչպիսի կապ գոյություն ունի առևտրային հաշվեկշռի և իրական փոխարժեքի միջև, Մարշալ-Լեռների պայմանը և J կորի ազդեցությունը:
9.    Արտադրողականություն և իրական փոխարժեք. Բալասա-Սամուելսոնի էֆեկտի նկարագրությունը:
10.    Հավահասարակշիռ իրական փոխարժեքը և նրա վրա ազդող գործոնները, անհաշվեկշռվածության պատճառները:
11.    Դոլարիզացիայի էությունը և տեսակները:
12.    Գին և եկամտաբերության հարաբերակցությունը պարտատոմսերի շուկայում:
13.     ՀՀ-ում գործող փոխարժեքի ռեժիմի նկարագրությունըª մասնավորապես կապը դրամավարկային քաղաքականության նպատակի և կապիտալի ռեժիմի հետ (քննարկել հարցը Մանդելի անհնարին երրորդության տեսանկյունից):
14.    Պետական պարտքը և պետական արժեթղթերի շուկան:
15.    ՀՀ առևտրային բանկերի ավելցուկային իրացվելիության գնահատումը և հետևանքները:
16.     ՀՀ ֆինանսական շուկայի նկարագիրը և զարգացման հեռանկարները:
17.    Եկամտաբերության կոր:
18.    Սոլոուի մոդելը:  
19.    Ներդրումները և Տոբինի q տեսությունը:
20.    Սպառումը և տոկոսադրույքը, օգտակարության ֆունկցիա:
21.    Մոնոպոլ մրցակցության դերը նոր քեյնսյան մոդելներում:
22.    Կոբ-Դուգլաս արտադրական ֆունկցիան և նրա հատկությունները:
23.    Լուկասի անկատար տեղեկատվության մոդելը:
24.    Արտադրողականություն և աշխատավարձ, արդյունավետ աշխատավարձի մոտեցումը:
25.    Գործազրկության բնական մակարդակը և համախառն թողարկման պոտենցիալը, Օքենի օրենքը:
26.    Հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետությունը փոխարժեքի տարբեր ռեժիմների պայմաններում:
27.    Ինչ է իրենից ներկայացնում պետական բյուջեն, ինչպիսին է նրա կառուցվածքը և հաշվառման սկզբունքները:
28.    Հարկաբյուջետային բազմարկիչները և դրանց ազդեցությունը ամբողջական պահանջարկի վրա:
29.    Սենյորաժ և գնաճ:
30.    ՀՆԱ-ի հաշվարկման երեք եղանակները, իրական և անվանական ՀՆԱ, ՀՆԱ-ի դեֆլյատոր:
31.    Աշխատուժի առաջարկը և պահանջարկը, հավասարակշռությունը աշխատանքի շուկայում:
32.    Գործազրկության տեսակները և բնական մակարդակը:
33.    Գործազրկության և գնաճի կապը, Ֆիլիպսի կորը:
34.    Մակրոտնտեսական հավասարակշռվածությունը ապրանքային և փողի շուկաներում , IS-LM մոդելը:
35.    Մակրոտնտեսական  քաղաքականությունը IS-LM-BP մոդելի շրջանակներում:
36.    Վճարային հաշվեկշիռ, փոխարժեքը որպես վճարային հաշվեկշռի ավտոմատ  կարգավորման փոփոխական:
37.    Խնայողությունների, ներդրումների և պարտքի ձևավորումը տնտեսության հատվածներում:
38.    Արժույթի ռեժիմները,  համեմատական առավելությունները և թերությունները:
39.    Արտաքին առևտրի տեսությունները:
40.    Բիզնես ցիկլեր, փուլերը, բնորոշումները:
41.    Տնտեսական աճ, գործոնները, արտադրական ֆունկցիան, երկարաժակետ կայուն վիճակ:
42.    Համախառն պահանջարկ, կառուցվածքը, գնային և ոչ գնային գործոնները:
43.    Համախառն առաջարկն ըստ դասական դպրոցի (երկարաժակետ հատված, արտադրության գործոնների լրիվ զբաղվածություն, նոմինալ ճկունություն):
44.    Համախառն առաջարկն ըստ քեյնսյան դպրոցի (կարճաժամկետ հատված, անվանական աշխատավարձի կոշտություններ, իրական ցուցանիշների շեղում պոտենցիալ մակարդակից):
45.    Համախառն առաջարկն ըստ նոր դասականների (անկատար տեղեկատվության մոդելը, պահանջարկի չսպասված փոփոխությունների ազդեցությունը իրական փոփոխականների վրա, ռացիոնալ սպասումներ):
46.    Համախառն առաջարկն ըստ նոր քեյնսյան դպրոցի (գների և աշխատավարձի կոշտություններ, դրանց պատճառները, հետևանքներն իրական փոփոխականների վրա):
47.    Մակրոտնտեսական հավասարակշռվածություն, կարճաժամկետ հավասարակշվածությունից անցումը երկարաժամկետին, հավասարակշված գին և թողարկում:
48.    Ձեռնարկության վարքագիծը մրցակցային շուկայում:
49.    Ձեռնարկության վարքագիծը մենաշնորհային շուկաներում:
50.    Խմբաշնորհային շուկաների հիմնական առանձնահատկությունները:
51.    Մենաշնորհային մրցակցություն, հավասարակշռությունը կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում:
52.    Փողը, ֆունկցիաները, դրամական համակարգ:
53.    Փողի առաջարկը, փողի բազմարկիչ:
54.    Փողի պահանջարկի տեսությունները:
55.    Դրամավարկային քաղաքականության ռազմավարությունները:
56.    Գնաճի նպատակադրման ռազմավարությունը:
57.    Դրամավարկային քաղաքականության գործիքները և դրանց դասակարգման սկզբունքները:
58.    Դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմի ուղիները փոքր բաց տնտեսության համար:
59.    Ռացիոնալ սպասումներ և դրամավարկային քաղաքականություն:
Գրականության ցանկ

(1-29 հարցերի համար)

1.    McCallum B., “Inflation: Theory and Evidence,” in B. Friedman and Frank H. Hahn (eds.) Handbook of Monetary Economics, Vol. II, Amsterdam, North-Holland
2.    Walsh C., Monetary Theory and Policy, 2nd Ed., Cambridge, MIT Press, 2003
3.    Hansen, B., A Study  in the Theory of Inflation, Alen&Unwin, London, 1951
4.    Դրամավարկային քաղաքականության փոխանցումային մեխանիզմների մակրոմոդել ՀՀ համար, Ա. Մկրտչյան, Ա. Ստեփանյան
5.    ՀՀ ԿԲ-ի կողմից գնաճի նպատակադրման ռազմավարության հիմնավորում
6.    Bernanke B, Laubach Th, Mishkin F, Posen A., Inflation Targeting, Lessons from the International Experience, Prinseton University Press. 1998
7.    Պողոսյան Տ, Դրամավարկային քաղաքականության կանոնների  կիրառությունը ՀՀ-ում: աշխատանքային  նախագիծ.- Երևան, 2001, www.cba.am
8.    John B. Taylor, Monetary Policy Rules, A National Bureau of Economic Research, The University Of Chicago Press, 1999
9.    Gali J., Monetary Policy Inflation and the Business Cycle. An Introduction to the New Keynesian Framework, Princeton University Press, 2008.
10.    Salvatore D., International Economics, Seventh Edition, John Wiley & Sons, 2001 (Սալվատորե Դ., Միջազգային Էկոնոմիկա, Թարգմանություն անգլերենից, Մոսկվա, 1998)
11.    Krugman P. R. and Obstfeld M. “International Economics” Addison-Wesley, Fifth Edition, 2000
12.    Balassa, B., The Purchasing-Power-Parity Doctrine: A Reappraisal, Journal of Political Economy, December 1964
13.     Egert B., Investigating the Balassa-Samuelson hypothesis in the transition: A panel Study, MODEM Univers. of Paris
14.    Hinkle L.E., Montiel P.L., Exchange Rate Misalignment. Concepts and measurement for Developing Countries, Oxford University Press, 1999
15.    Սարգսյան Տ., ՙՓոխարժեքի դերը դրամավարկային քաղաքականության մեջ՚, 2008
16.    Գրիգորյան Վ., Դալլաքյան Ա., ՙԻրական հավասարակշիռ փոխարժեքի մոդելը Հայաստանում՚, ՀՀ ԿԲ Բանբեր 2007 IV եռ., էջ` 76-99
17.    Levy Yeyati, Struzeneger, “Dolarization:A Primer”, Universidad Torcuato Di Tella, 2001
18.    Connie Mack, Basics of Dolarization, Joint Economic Committee, 2000
19.    Շարպ Ոիլյամ Ֆ., Գորդոն Ջ. Ալեքսանդեր, Ջեֆֆրի Վ. Բեյլի «Ներդրումներ» Ինֆրա-Մ, Մոսկվա, 1998    
20.    Քրիստինա Ռեյ, «Պարտատոմսերի շուկա», Մոսկվա, 1999  
21.    Միշկին Ֆ., «Փողի, բանկային գործի և ֆինանսական շուկաների տնտեսագիտական տեսություն», Մոսկվա, 1999
22.    Կիրեև Ա., «Միջազգային տնտեսագիտություն», Մոսկվա, 2001  
23.    Սաքս Ջ. Դ., Լարրեն Ֆ.Բ., «Մակրոտնտեսագիտություն. Գլոբալ մոտեցում», Հրատարակչություն «Դելո», Մոսկվա
24.     Mishkin F. S. “Efficient Markets Theory: Implications for Monetary Policy.” Brookings Papers on Economic Activity. 1978 N3
25.    Դոլան Ջ. Էդվին, Քոլին Դ. Քեմբելլ, Պոսմարի Ջ. Քեմբելլ «Փող, բանկային գործ և դրամավարկային քաղաքականություն», Մոսկվա, 1997
26.    «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենք
27.    Արժեթղթերի շուկայի մասին՚ ՀՀ օրենք, ՙԲաժնետիրական ընկերությունների մասին՚ ՀՀ օրենք
28.    Andrew B. Abel, Ben S. Bernanke. Macroeconomics (Fourt Edition), 2001.
29.    Romer D., Advanced Macroeconomics (Second edition), 2001
30.    Ագապովա Տ.Ա., Սերյոգինա Ս.Ֆ. «Մակրոտնտեսագիտություն», Մոսկվա, 1997
31.    Մենքյու Գ.Ն., «Մակրոտնտեսագիտություն», Մոսկվայի համալսարանի հրատարակչություն 1994    
32.    Woodford M., Interest and Prices: Foundation of a Theory of Monetary Policy, Princeton University Press, 2003
33.    Pierre Cahuc and Andre Zielberberg Labor Economics, MIT Press, 2004
34.    «Ֆինանսների ընդհանուր տեսություն», Մոսկվա, «Բանկեր և բորսաներ», Յունիթի հրատարակչական միություն, 1995
35.    «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը
36.    «ՀՀ պետբյուջեի պակասուրդի և գնաճի միջև կապի գնահատումը» Արա Ստեփանյան, Երևան,  2001, www.cba.am

(30-59    արցերի համար)

1.    Մենքյու Գ.Ն., «Մակրոտնտեսագիտություն», Մոսկվայի համալսարանի հրատարակչություն 1994
2.    Ագապովա Տ.Ա., Սերյոգինա Ս.Ֆ. «Մակրոտնտեսագիտություն», Մոսկվա, 1997
3.    Ֆիշեր Ս., Դորնբուշ Ռ., Շմալենզի Ռ. «Տնտեսագիտություն» , Մոսկվա, 1993
4.    Մաքքոնելլ Ք., Բրյու Ս., «Էկոնոմիքս. Սկզբունքներ, խնդիրներ և քաղաքականություն», «Ռեսպուբլիկա», Մոսկվա, 1992
5.    Pierre Cahuc and Andre Zielberberg Labor Economics, MIT Press, 2004.
6.    Andrew B. Abel, Ben S. Bernanke. Macroeconomics (Fourt Edition), 2001.
7.    Romer D., Advanced Macroeconomics (Second edition), 2001.
8.    Obstfeld M., Rogoff K. Foundations of International   Macroeconmics,MIT Press, 1996.
9.    Կիրեև Ա., «Միջազգային տնտեսագիտություն», Մոսկվա, 2001  
10.    Krugman Paul R., Obstfeld M. International Economics: Theory and Policy, An imprint of Addison Wesley Longman, 2000
11.    Annual report on Exchange Arrangements and Exchange Arrangements and Exchange Restrictions, IMF, website: www.imf.org
12.    Romer D., Advanced Macroeconomics (Second edition), 2001.
13.    Andreu Mas-Colell A., Winston M. D., Green J. R. Microeconomic Theory, Oxford University Press, 1995.
14.    Ժուկով Վ.Ֆ., «Փող, վարկ, բանկեր», Մոսկվա, 2009.
15.    Frederic S. Mishkin The economics of Money, Banking and Financial Markets (fifth  Edition), 1997.
16.    Bernanke B, Laubach Th, Mishkin F, Posen A., Inflation Targeting, Lessons from the International Experience, Prinseton University Press,  1998.
17.    Walsh C., Monetary Theory and Policy, 2nd Ed., Cambridge, MIT Press, 2003.
18.    Ջեյմս Դ. Գոռթնի, Ռիչարդ Լ. Ստրոուպ:  Տնտեսագիտություն. Մասնավոր և հասարակական ընտրություն (Ութերորոդ հրատարակություն), 1999