Ուսանողական վարկերի պետական ծրագիր
Սիրելի ուսանողներ, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվել է առևտրային բանկերի կողմից ուսանողական վարկերի տրամադրման ծրագիրը, որը նպատակաուղղված է ուսման վարձերի վարկավորման մատչելիության բարձրացմանը՝ Կառավարության կողմից վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմամբ:
Հայաստանի բանկերի միության պաշտոնական հայտարարության համաձայն՝ ստորև ներկայացնում ենք ուսանողական վարկավորման հիմնական պայմանները.
Վարկի տրամադրման պայմաններ
• Շահառուները - Պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-
երի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները
• Արժույթը - ՀՀ դրամ
• Նպատակը -Ոուսման վարձի վճարում
• Ուսանողական վարկի մեծությունը – Առավելագույնը` 1.800.000 ՀՀ դրամ`
ուսումնառության ամբողջ ընթացքում առավելագույնը 4 անընդմեջ մասնաբաժնով, ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված ուսման վարձի չափից
• Վարկի ժամկետը - Առավելագույնը 10 տարի, որից ուսումնառության ընթացքում
մարվում են միայն տոկոսներ (առավելագույնը 4 տարի), իսկ ուսումանառության ավարտից հետո կատարվում են վարկի մայր գումարի և տոկոսագումարների հավասարաչափ մարումներ
• Տարեկան անվանական տոկոսադրույքը - 12%, որից պետության կողմից
սուբսիդավորվելու է
o 2 տոկոսային կետ, բոլոր շահառուների համար
o 3 տոկոսային կետ՝ նախորդ մեկ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար
• Վարկի տրամադրման միջնորդավճարը – Չի նախատեսվում
• Տրամադրման եղանակը - Անկանխիկ, վարկի գումարը փոխանցվելու է
անմիջապես ուսումնական հաստատություններին
• Ապահովությունը – Ոուսանողների ծնողների կամ խնամակալների
երաշխավորություն
• Այլ պայմաններ – Վարկառուն չպետք է ունենա չաշխատող պարտավորություններ վարկի տրամադրման պահին
Վարկի մարման պայմաններ
• Վարկի մարման եղանակը – Ամսական անուիտետային վճարներ
• Տոկոսների հաշվարկման կարգը- Հաշվարկվում են վարկի գումարի նվազող
մնացորդի նկատմամբ
Հետաքրքրվողները կարող են դիմել վարկային ծրագրում ընդգրկված բանկերից որևէ մեկին: Բանկերի ամբողջական ցանկին, ինչպես նաև ծրագրի վերաբերյալ մյուս մանրամասներին ծանոթանալու համար առաջարկում ենք այցելել Հայաստանի բանկերի միության պաշտոնական կայք՝ հետևյալ հասցեով՝ http://www.uba.am/news/hbm/?pageid=72&newsid=802#802: