Ուսանողական հանրապետական գիտական նստաշրջան
04.03.2013
Դիտումների քանակ՝ 316
2013 թվականի ապրիլի 25-ին Վանաձորի Հովհ.Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը կազմակերպում է ուսանողական հանրապետական գիտական նստաշրջան` հետևյալ ուղղություններով.
- Լեզվաբանություն
- Գրականություն
- Պատմագիտություն
- Իրավագիտություն և քաղաքագիտություն
- Տնտեսագիտություն
- Աշխարհագրություն
- Մանկավարժություն և հոգեբանություն
- Մաթեմատիկա
- Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա
- Ինֆորմատիկա
- Կենսաբանություն
- Քիմիա
- Դեղագործական քիմիա
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ Գիտության բաժնից, գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2013 թվականի ապրիլի 1-ը դիմել ՀՊՏՀ գիտության բաժին /ՀՊՏՀ գլխավոր մասնաշենք, 320 սենյակ, հեռ. 593-426/: