Գիտական նստաշրջան՝ ապրիլին
25.02.2013
Դիտումների քանակ՝ 321
ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանը 2013 թվականի ապրիլի 23-24-ը հրավիրում է ուսանողներին և ասպիրանտներին մասնակցելու VII Համառուսական գիտական նստաշրջանին՝ «Լոգիստիկայի խնդիրները և զարգացման միտումները և մատակարարման շղթաների կառավարումը» խորագրով։
Մանրամասների համար կարող եք այցելել logistics.hse.ru կայքը կամ դիմել ՀՊՏՀ գիտության բաժին /ՀՊՏՀ գլխավոր մասնաշենք, 320 սենյակ, հեռ. 58-95-10/։ Մասնակիցները կարող են գրանցվել վերը նշված կայքում 2013 թվականի մարտի 20-ից -30-ը։ Այս մասին հայտնում են ՀՊՏՀ գիտության բաժնից: