Երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով

26.02.2013
Դիտումների քանակ՝ 317

«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիան» («ԱՐՄԱԿԱԴ» ՀԿ) տեղեկացնում է, որ Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան հրավիրում է մասնակցելու «Կենսաբազմազանություն և վայրի բնության պահպանության էկոլոգիական հիմնախնդիրներ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովին՝ նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին, որը տեղի կունենա 2013թ-ի մայիսի 3-5-ը:
Գիտաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, կազմկոմիտեի հայատարարություններ, բլանկեր և այլ փաստաթղթեր կարող եք գտնել գիտաժողովի ֆեյսբուքյան էջում՝ http://www.facebook.com/pages/Conference-Biodiversity-and-wildlife-conservation-ecological-issues/564489173564317։
Բոլոր կազմակերպչական հարցերով կարող եք դիմել՝ Ալեքսանյան Ալլային՝ alla.alexanyan@gmail.com և Հայրապետյան Արմինեին՝ armmino@yandex.com