Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հրավիրում է մասնակցելու կլոր սեղանի

08.02.2013
Դիտումների քանակ՝ 472

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը Եվրասիական տնտեսական երիտասարդական համաժողովի հետ համատեղ 2013 թ. փետրվարի 14-ին, ժամը 15.00-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի նիստերի դահլիճում կկազմակերպի կլոր սեղան «Եվրասիական միություն` հեռանկարները Հայաստանի համար» խորագրով: Կլոր սեղանի շրջանակներում նախատեսվում է երկու հարցերի քննարկում` «Քաղաքացիական հասարակության դերը Եվրասիական միության ձևավորման հարցում», և «Եվրասիական ինտեգրման շրջանակներում միասնական կրթական միջավայրի ստեղծումը»:
Մեր բուհից կլոր սեղանին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՊՏՀ գիտության բաժին (գլխավոր մասնաշենք, սենյակ 320, հեռ.58-95-10): Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ գիտության բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին