Շարադրության մրցույթ
Ճապոնական «Goi Peace Foundation» կազմակերպությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել են շարադրության մրցույթ «The Power of Culture to Create a Better Future» խորագրով: Մրցույթը նախատեսված է մինչև 25 տարեկան ուսանողների համար:
Շարադրությունն անհրաժեշտ է ներկայացնել ըստ ընտրության` անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, գերմաներենով (700 բառից ոչ ավելի), ճապոներենով(1600 գրանշանից ոչ ավելի): Այն պետք է ունենա մեկ հեղինակ, և մինչև ներկայացնելը որևէ տեղ հրատարակված չլինի:
Մրցույթում հաղթողների համար նախատեսված են հետևյալ մրցանակները.
Առաջին մրցանակ՝ վկայական և 100,000 յեն (մոտավորապես 1,140 ԱՄՆ դոլար), Տոկիոյում կայանալիք մրցանակների հանձնման արարողությանը մասնակցության հրավեր,
- երկրորդ մրցանակ՝ վկայական և 50,000 յեն (մոտավորապես 570 ԱՄՆ դոլար),
- հինգերորդ մրցանակ՝վկայական և նվեր,
- 25 պատվո հիշատակում` վկայական և նվեր:
Շարադրություններն անհրաժեշտ է ներկայացնել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին մինչև 2013թ. մայիսի 1-ը:
Մրցույթի մասնակցության ուղեցույցին ծանոթանալու և մանրամասների համար կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին:
Տեղեկատվությունը, ըստ ՀՀ ԿԳՆ-ի, տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: