Մոնտենեգրոյում կայանալիք ամառային դպրոցի հրավեր
2013 թվականի հուլիսի 15-20-ը Մոնտենեգրոյում տեղի կունենա ASECU YOUTH 3-րդ միջազգային ամառային դպրոցը՝ նվիրված գիտելիքահենք տնտեսության ազդեցությանը Արևելյան և Հարավ-արևելյան Եվրոպայի երկրների կայուն զարգացման վրա: Այն կազմակերպում են ASECU YOUTH և Մոնտենեգրոյի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը համատեղ:
Ամառային դպրոցին կարող է մասնակցել ՀՊՏՀ 2 ուսանող և 1 դասախոս: Մասնակիցները հոգում են իրենց ճանապարհածախսը (Մոնտենեգրոյի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը կհոգա բացառապես կեցության ծախսերը): Ծրագրին կարող են մասնակցել ավելի մեծ թվով ուսանողներ, սակայն այս դեպքում ամառային դպրոցը չի հոգա նրանց կեցության և այլ ծախսերը:
ՀՊՏՀ դասախոսները կարող են հանդես գալ դասախոսություններով Ամառային դպրոցի օրակարգում ներառված թեմաների շուրջ: Միայն ամառային դպրոցի ընթացքում ներկայացված հոդվածներն են ենթակա տպագրության:
Ծրագրի մասնակցության վերջնաժամկետը 2013 թվականիմարտի 15-ն է:
Հոդվածների ներկայացման վերջնաժամկետը 2013 թվականի մայիսի 5-ն է:
Սահմանված թվից ավելի հայտերի դեպքում ամառային դպրոցի ՀՊՏՀ մասնակիցներին կընտրի հանձնաժողովը:
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից՝ միաժամանակ տեղեկացնելով մանրամասների համար դիմել իրենց: