Ստաժավորման աշխատանքի առաջարկ

29.01.2013
Դիտումների քանակ՝ 458

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) ներկայումս սկսում է աշխատանքի տեղավորման նոր քարոզարշավ իր Արևելյան գործընկերության ստաժավորման ծրագրի համար: Ծրագիրը բաց է այն ուսանողների համար, ովքեր Արևելյան գործընկերության անդամ-երկրների (Ադրբեջան- ենթակա է շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, Հայաստան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) քաղաքացիներ են, և այդ երկրներից մեկի բուհի շրջանավարտ:
Ստաժավորման աշխատանքների առաջարկները հասանելի են EIB Job կայքէջի միջոցով:
2013թ. Արևելյան գործընկերության ստաժավորման ծրագիր
http://www.eib.org/infocentre/press/news/all/eptatf-internship-programme-2013.htm
2013թ. Արևելյան գործընկերության ստաժավորման ծրագիրի համար աշխատանքի տեղավորման քարոզարշավի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելել http://www.eib.org/about/jobs/working/eptatf/index.htm

Դիմումներն ընդունվում են 2013թ.-ի հունվարի 28-ից մինչև փետրվարի 28-ը:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: