Պատմվածքի մրցույթը շարունակվում է
Սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանի առաջարկությամբ և նրա հետ համատեղ նախաձեռնել է պատմվածքի մրցույթ, որի ընթացքի մասին մենք պարբերաբար ձեզ տեղյակ ենք պահում՝ միաժամանակ ներկայացնելով ստացված պատմվածքները:
Անհրաժեշտ ենք համարում պարբերաբար հիշեցնել ձեզ մրցույթի մասին, ինչի առիթով էլ ևս մեկ անգամ ներկայացնում ենք մրցույթի հայտարարությունը:
Մրցույթի նպատակն է խթանել ուսանողության շրջանում ընթերցասիրությունը , Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանակներում բացահայտել ստեղծագործական անհատականություններին, ներկայացնել ու խրախուսել նրանց, ինչպես նաև ընդարձակել «Տնտեսագետի» ընթերցողների և հեղինակների շրջանակը:
Նախագիծն իրականացվում է ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի աջակցությամբ։
Հայտարարության տեքստը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Պատմվածքի մրցույթի պայմաններն են՝
1. Թեմայի ազատ ընտրություն:
2. Ծավալը. բառերը չպետք է գերազանցեն 2500 նիշը` բացատներն ու կետադրական նշանները ներառյալ (մոտավորապես 5 էջ, տողամիջյան հեռավորությունը՝ 1, տառատեսակը՝ sylfean, տառաչափը՝ 12)։
3. Ներկայացված նյութը պետք է լինի ընթեռնելի, զերծ` տեխնիկական թերություններից և գրագետ շարադրված:
4. Մրցույթին կարող են մասնակցել ՀՊՏՀ-ի (իհարկե, նաև մասնաճյուղերի) առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորող ուսանողները, դասախոսները, վարչական անձնակազմի անդամները, աշխատակիցները:
5. Ներկայացվող պատմվածքը չպետք է տպագրված կամ որևէ մրցույթի ներկայացված լինի նախկինում:
6. Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ ստեղծագործություն:
1. Ստեղծագործության վերջում նշել հետադարձ կապի տվյալները` հետախոսահամարներ, էլեկտրոնային հասցե:
Պատմվածքները կարելի է ներկայացնել ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, այնպես էլ ուղարկել news@asue.am, anieavet@gmail.com էլեկտրոնային հասցեներին` մինչև 2013 թվականի մարտի 1-ը:
Նախապես ցանկանում ենք նշել, որ մասնակցության հայտ ներկայացնողները պետք է հանդես գան ծածկանուններով (կեղծանուններով): Մրցույթը համակարգող խումբն այս որոշումն ընդունել է` առավելագույն անաչառություն ապահովելու համար:
Մրցանակային տեղեր գրաված հեղինակները կարժանանան դրամական մրցանակների (1-ին տեղ` 80. 000 դրամ, 2-րդ տեղ` 65. 00 դրամ, 3-րդ տեղ` 50. 000 դրամ) և հավաստագրերի:
Հաղթողներին կորոշի մրցատյանը` հաշվի առնելով նաև ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում պատմվածքների վերաբերյալ ընթերցողների արձագանքները (like–երը)։ Պատմվածքները հրապարակվելու են ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am), ինչպես նաև բուհի ֆեյսբուքյան էջում:
Հարգելի ՀՊՏՀ–ականներ, երբ պատմվածքները ներկայայացնելու վերջնաժամկետը լրանա, իսկ այն մարտի 1–ն է, մենք դրանից հետո մեկ անգամ էլ բոլոր պատմվածքները նույն ժամանակահատվածում միասին կտեղադրենք ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում, որպեսզի դրանք ձեր հավանությանն (like) արժանանան, այսպես ասած, հավասար պայմաններում, նույն ժամանակահատվածում:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2013 թվականի մայիսի սկզբին:
Պատմվածքներին ծանոթանալու համար այցելեք ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Մեդիա» բաժնի «Պատմվածքի մրցույթ» ենթաբաժին (http://www.asue.am/am/մեդիա/պատմվածքի-մրցույթ-299):
Ներկայացված լավագույն պատմվածքները կտպագրվեն «Տնտեսագետ» ամսագրում: