Արդյունավետ կառավարման կուրսեր Գյորդելեր-Քոլեջում

25.01.2013
Դիտումների քանակ՝ 498

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը (http://www.eriwan.diplo.de/Vertretung/eriwan/hy/07/Berufliche__Bildung__und__Weiterbildung/Goerdeler-Kolleg.html) ցանկանում է ուշադրություն հրավիրել Կառլ-Ֆրիդրիխ Գյորդելերի անվան քոլեջում Ռոբերտ Բոշի անվան հիմնադրամի կազմակերպած Արդյունավետ կառավարման կուրսերի հայտարարության վրա:
Թվով 20 երիտասարդ պրոֆեսիոնալներ հրավիրվում են մեկ տարի տևողությամբ վերապատրաստման` զուգահեռաբար իրենց հայրենի հաստատությունում աշխատելով սեփական նախագծի վրա: Ծրագիրն սկսվում է Բեռլինում և Վարշավայում 2013թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 21-ը կայանալիք երեքշաբաթյա սեմինարով և ավարտվում 2014թ. օգոստոսին` Բեռլինում կայանալիք սեմինարով:
Սեմինարների լեզուն գերմաներենն է: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2013թ. փետրվարի 28-ն է:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք քաղել ստորև նշված հավելվածներից (գերմաներեն` http://www.eriwan.diplo.de/contentblob/3774850/Daten/2941432/GoerdelerKolleg.pdf և անգլերեն` http://www.eriwan.diplo.de/contentblob/3776176/Daten/2948896/goerdeler_kolleg.pdf ):
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը։