Կրթական ծրագրեր` Հոլանդիայում

19.12.2012
Դիտումների քանակ՝ 416

ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը տրամադրել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.
Ցանկանում եք խորացնել ձեր գիտելիքները, ծանոթանալ առաջատար համաշխարհային փորձին, ձեռք բերել նոր հնարավորություններ և ծանոթություններ Հոլանդիայի առաջատար համալսարաններում և ուսումնական կենտրոններում,
Ունեք բակալավրի կամ մագիստրոսի որակավորում և աշխատանքային փորձ,
Ուրեմն Հոլանդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող Նիդերլանդների Կրթաթոշակային Ծրագրերը (Netherlands Fellowship Programmes-NPF) Ձեզ համար են:
Ծրագրերը հնարավորություն են տալիս անցնել բարձրորակ մասնագիտական վերապատրաստում Հոլանդիայի առաջատար համալսարաններում և կրթական կենտրոններում:
Մասնագիտական վերապատրաստման դասընթացների (Short Courses),
Մագիստրոսական ծրագրերի (Master Degree Programms),
PhD ծրագրերի համար (PhD studies):
Մրցակցային հիմունքներով տրամադրվում է ֆինանսական աջակցություն, որը թույլ է տալիս հոգալ ձեր.
Ուսման ծախսերը,
Գիշերավարձը,
Սննդի ծախսերը,
Տեղափոխման հետ կապված ծախսերը,
Վիզայի ծախսերը,
Այլ ծախսեր:
Մասնակցեք դեկտեմբերի 24-ին, ժ. 18.00-ին: Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի «Պիկասսո» սրահում կայանալիք տեղեկատվական և կողմնորոշիչ հանդիպմանը (Information and Orientation Session-iOS) և կստանաք սպառիչ պատասխաններ ձեր հարցերին: Մեր շրջանավարտները նաև գործնական խորհուրդներ կտան ծրագրին հաջող մասնացելու գաղտնիքների վերաբերյալ:

Միջոցառման կազմակերպիչ` Հոլանդիայի Շրջանավարտների Հայկական Ասոցիացիա (AANA):
Ստացեք լավագույն կրթություն` ձեր ընկերության հաջողությունն ապահովելու համար

Լրացուցիչ տեղեկություններ` armdutch@gmail.com, հեռ. 091432788, 077562555, 93762711: