«Երիտասարդ բանկիրների ծրագիր» 7-ի մրցույթ

13.11.2012
Դիտումների քանակ՝ 470

«ՊրոԿրեդիտ Բանկը» հայտարարում է «Երիտասարդ բանկիրների ծրագիր» 7-ի մասնակիցների ընտրության մեկնարկը:
Այս բացառիկ ծրագիրը հնարավորություն կընձեռի մրցութային կարգով ընտրված խոստումնալից երիտասարդներին ձեռք բերել հիմնարար տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ՝ «ՊրոԿրեդիտ Բանկում» կարիերա սկսելու  նպատակով:

Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կառաջարկվի աշխատանք «ՊրոԿրեդիտ Բանկում» :
Ծրագրի սկիզբը՝ 2013 թ. հունվարին:
Ծրագրի տևողությունը՝ 6 ամիս:
Ի՞նչ է առաջարկում ծրագիրը.
• Տեսական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
• Գործնական հմտություններ և բանկային փորձ,
• Հաճախորդների և գործընկերների հետ հաղորդակցման հմտություններ,
• Խմբային և անհատական նախագծերում մասնակցության հնարավորություն,
• Հաջող արդյունքների արձանագրման դեպքում հեռանկարային աշխատանքի հնարավորություն Բանկում,
• Մասնագիտական կայուն աճի հնարավորություն,
• «ՊրոԿրեդիտ Բանկի» կորպորատիվ մշակույթին ու արժեքներին ծանոթանալու հնարավորություն,
• Բանկի թիմում ինտեգրվելու հնարավորություն,
• Ամսական կրթաթոշակ Բանկի կողմից,
Ովքե՞ր կարող են դիմել. 
Երիտասարդ անձինք`
• Բարձրագույն կրթությամբ,
• Աշխատանքային փորձով (կդիտարկվի որպես առավելություն),
• Հայերենի և անգլերենի լավ իմացությամբ,
• Մոտիվացված, եռանդով լի,
• Պրոակտիվ, սովորելու և զարգանալու ցանկությամբ,
• Ճկուն, թիմում աշխատելու ունակությամբ և հաղորդակցման հմտություններով,
• Պատասխանատվության բարձր զգացումով,
• Համակարգչային հմտություններով:
Անգլերենով դիմում հայտը և մոտիվացիոն նամակը պետք է արտացոլեն Ձեր համապատասխանությունը և հետաքրքրվածությունը: Ծրագրին մասնակցելու Ձեր նկատառումները պետք է համահունչ լինեն ՊրոԿրեդիտ խմբի
առաքելությանը և սկզբունքներին, որոնց կարող եք ծանոթանալ  www.procredit-holding.comwww.procreditbank.am  կայքէջերում:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ կդիտարկվեն միայն անգլերեն լրացված առցանց (on-line) դիմում հայտերը և մոտիվացիոն նամակները, իսկ նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու մրցույթի հետագա փուլերին:
Ուշադրություն. դիմում հայտը ուղարկելուց (submit) հետո Ձեր էլ-փոստին կուղարկվի պատասխան նամակ՝ հաստատելով դիմում հայտի ստացումը:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 2012 թ. դեկտեմբերի 2-ը :
ԴԻՄԵԼ ԱՌՑԱՆՑ (ON-LINE):
Տեղեկությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: