Սլավոնական համալսարանում նախատեսված միջոցառումը հետաձգվել է

13.11.2012
Դիտումների քանակ՝ 449

ՀՊՏՀ գիտության բաժնից լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեցին, որ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի տեղեկացմամբ` նախապես նոյեմբերի 9-ին հայտարարված Եվրասիական տնտեսական երիտասարդական համաժողովի շրջանակներում նախատեսված «Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով «Կլոր սեղան»-ը, կազմակերպչական խնդիրներից ելնելով, հետաձգվել է: Այն կանցկացվի նոյեմբերի 14-ին, ժամը 15.00-ին` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի նիստերի սրահում: 

«Կլոր սեղան»-ի աշխատանքներին կմասնակցի և «ՀՀ տնտեսության վրա կուտակային կենսաթոշակային համակարգի ազդեցությունները» թեմայով ելույթ կունենա ՀՊՏՀ ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ ամբիոնի արժեթղթերի շուկա մասնագիտության 1-ին տարվա ասպիրանտ Ասյա Խալաթյանը: 
Զեկուցումերով հանդես կգան նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները:
Միջոցառմանը կմասնակցեն, իրենց դիտարկումները, առաջարկություններն ու տեսակետները կհայտնեն ՀՊՏՀ վերոնշյալ ամբիոնի արթեթղթերի շուկա մասնագիտության մագիստրատուրայի 1-ին և 2-րդ, ինչպես նաև գործատուների հետ իրականացվող` կոլեկտիվ ներդրումային համակարգեր մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսանողները: