«Ուսանողական փաթեթ». հատուկ զեղչեր՝ ՀՊՏՀ–ականներին

07.11.2012
Դիտումների քանակ՝ 688

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից ստացել ենք հետևյալ հայտարարությունը, որը կարող է հետաքրքրել ՀՊՏՀ ուսանողներին։ Այն ներկայացնում ենք ստորև.

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի «Աշխատանքային հմտություններ» ծրագիրը մասնակիորեն ֆինանսավորել է Շվեյցարիայի AZAD հիմնադրամը 2012-2013թթ․ և նպատակ ունի երիտասարդներին և այլ շահագրգիռ անձանց վերապատրաստել վերոնշյալ ծրագրի շրջանակներում։ 

Դասընթացի մասին
«Աշխատանքային հմտություններ» դասընթաց-ծրագիրը յուրատեսակ կամուրջ է ակադեմիական կրթության և մասնագիտական ոլորտի միջև՝ տալով անհրաժեշտ լրացուցիչ հմտություններ։ 
Դասընթացի նպատակը
Նպատակն է հեշտացնել երիտասարդների և այլ շահագրգիռ անձանց մուտքը աշխատաշուկա՝ ձևավորելով ակտիվ անհատներ, որոնք ունակ կլինեն իրենց առջև դնել հստակ նպատակներ և աշխատել համերաշխության ոգով։
Դասընթացի խնդիրներն են՝
• նպաստել մասնակիցների անձնային աճին,
• կիրառել տեսական գիտելիքները գործնականում
• ձևավորել աշխատանքային ակտիվ մեթոդներ (թիմային աշխատանք)։
Դասընթացը ներկայացնում ենք ձեզ «Ուսանողական փաթեթ» տարբերակով, որում գները զեղչված են հատուկ ՀՊՏՀ ուսանողների համար։
Դասընթացի մոդուլներն են՝
Հաջող փորձաշրջան և աշխատանքային առօրյա`
• ժամանակի կառավարում,
• սթրեսի կառավարում,
• թիմային աշխատանք,
• կոնֆլիկտների կառավարում,
• արդյունավետ հաղորդակցություն:
Արժեքը՝ 1 մասնակցի համար 5000 ՀՀԴ, նվազագույնը` 15 մասնակից:
Տևողությունը՝ 24 ժամ:
Քայլեր դեպի աշխատանքը`
• ինքնակենսագրական նամակ,
• ուղեկցող նամակ,
• աշխատանքի ընդունման հարցազրույց,
• աշխատանքի որոնում.
• ՀՀ աշխատանքային օրենսգիրք:
Արժեքը՝ 1 մասնակցի համար 5 000 ՀՀԴ, նվազագույնը` 15 մասնակից:
Տևողությունը՝ 24 ժամ:
Ծրագրի կառավարում`
• կարիքների բացահայտում,
• նախագծի կազմում,
• հստակ առաջարկի շարադրում,
• ֆինանսական աղբյուրների որոնում,
• բյուջեի և ժամանակացույցի կազմում,
• ծրագրի իրականացում,
• գնահատում և հաշվետվության կազմում:
Արժեքը՝ 1 մասնակցի համար 7 000 ՀՀԴ, նվազագույնը` 15 մասնակից:
Տևողությունը՝ 30 ժամ:
Գրասենյակային հմտությունների զարգացում`
• հաշվետվության, արձանագրության կազմում,
• պաշտոնական գրագրություն,
• փաստաթղթերի դասակարգում և արխիվացում,
• ժամանակի կառավարում,
• էլ․ փոստարկղից (Mozilla Thunderbird) օգտվելու հմտություններ
• ՀՀ աշխատանքային օրենսգիրք
Արժեքը՝ 1 մասնակցի համար 5 000 ՀՀԴ, նվազագույնը` 15 մասնակից:
Տևողությունը՝ 24 ժամ:
Համակարգիչը որպես 3-րդ ձեռք`
• 10 մատով արագ տպելու հմտություններ,
• ծանոթացում ազատ ծրագրակազմին,
• տեքստային խմբագրիչ,
• էլեկտրոնային աղյուսակների հետ աշխատանք,
• արդյունավետ որոնում համացանցում,
• համացանցային էթիկայի կանոններ:
Արժեքը՝ 1 մասնակցի համար 7 000 ՀՀԴ, առավելագույնը` 15 մասնակից
Տևողությունը՝ 30 ժամ:
Անձնային որակների վերհանում և զարգացում`
• սեփական որակների ճանաչում,
• ինքնագնահատման մեթոդներ,
• անհատական զարգացման պլան,
• «Սովորել ինչպես սովորել» հասկացություն:
Արժեքը՝ 1 մասնակցի համար 5 000 ՀՀԴ, նվազագույնը` 15 մասնակից
Տևողությունը՝ 24 ժամ:
Դասընթացի գնահատում 
Յուրաքանչյուր մոդուլի ավարտին տեղի է ունենում մոդուլի և դասընթացավարի անանուն գնահատում մասնակիցների կողմից, որի արդյունքում պարբերաբար վերանայվում են դասավանդվող թեմաները ու դրանց համապատասխանությունը հայաստանյան իրականությանը և դասընթացավարի մասնագիտական հմտությունները։
Դասընթացավար
Դասընթացավարները վերապատրաստված են ոչ-ֆորմալ կրթության ոլորտում և ունեն աշխատանքային փորձ:
Դասընթացի մեթոդը 
Դասընթացն իրականանում է ոչ-ֆորմալ մեթոդներով, գերակշռում են դերային խաղերը և գործնական առաջադրանքները։
«Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հասցեն է` Նալբանդյան 29-ը, 0001, Երևան, Հայաստան: Հեռ.` +37410 541844, E-mail` espaces@kasa.am, պաշտոնական կայք` www.kasa.am: