Հրավիրում է սկսնակ ընկերությունների ստեղծման և զարգացման ծրագիրը

07.11.2012
Դիտումների քանակ՝ 561

«Startup House» նախագիծը բիզնեսի ստեղծման և զարգացման նոր մոտեցում է, որի նպատակն է համապատասխան դասընթացների և խորhդատվությունների միջոցով փոփոխել նոր ընկերությունների և նոր ապրանքների ստեղծման գործընթացը: Այս նախագծի օգնությամբ դուք կստեղծեք ձեր նորաստեղծ ընկերության նախատիպը` ընդամենը 4 շաբաթում: 

Ծրագրի նպատակը ստեղծագործ երիտասարդներին սեփական բիզնեսի ստեղծման և զարգացման հարցերում աջակցությունն է: Խնդիրներն են`օգնել մասնակից թիմերին սկսնակ ընկերությունների ստեղծմանն ու զարգացմանը այնպիսի հարցերում, ինչպիսիք են`
• ստեղծագործ մտքերի գեներացիա և ներկայացում, 
• աշխատանքային թիմերի ձևավորում,
• արտադրանքի կամ ծառայության ձևավորում, 
• բիզնեսի անվանում,
• բիզնեսի առաքելության սահմանում, 
• բիզնես մոդելի ձևավորում, 
• բիզնեսի ռազմավարության և մարտավարության մշակում, 
• բիզնեսի իրավական դաշտի ապահովում՝ գրանցում, հաշվապահություն և այլն: 
Ծրագիրը նախատեսում է անցկացնել համապատասխան դասընթացներ, որոնք կօգնեն մասնակիցներին`
• գեներացնել մտքեր և ներկայացնել դրանք, 
• առաջադրված բիզնես-մտքերի շուրջ ձևավորել աշխատանքային թիմեր, 
• ուսումնասիրել շուկայական պահանջմունքները և դրանց համապատասխան մշակել արտադրանքը կամ ծառայությունը, 
• սահմանել բիզնեսի անվանումը (բրենդը) և առաքելությունը, 
• մշակել կարճաժամկետ ռազմավարական պլանը և մարտավարական (աշխատանքային) ծրագիրը: 
Արդյունքում կստացվեն ստեղծագործ և նորարար ընկերություններ, որոնք կունենան իրենց
• բիզնեսի անվանումը, 
• հստակ բիզնես-մոդելը, 
• աշխատող թիմը, 
• շուկայական պահանջներին համապատասխան մշակված արտադրանքը կամ ծառայությունը, 
• բիզնեսի իրականացման կարճաժամկետ ռազմավարությունը և մարտավարական (աշխատանքային) պլանը:
Ծրագրին կարող են մասնակցել 15 տարին լրացած այն երիտասարդները, ովքեր ունեն ստեղծագործ և նորարար գաղափարներ և ցանկանում են դրանք վերածել բիզնեսի, ունեն որոշակի մասնագիտական գիտելիքներ և ցանկանում են իրենց գիտելիքները ներդնելով ստեղծել սեփական բիզնեսը: 

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը հետևյալ հասցեում (http://startuphouse.wordpress.com/registration/ կամhttps://docs.google.com/spreadsheet/embeddedform?formkey=dGtoX0JHaC1Mc21QbU5BcG5OY2d0cEE6MQ ): 
Նախագիծը կմեկնարկի նոյեմբերի 12-ին և կշարունակվի չորս շաբաթ: Նախատեսվում է շաբաթական երկու հանդիպում՝ երկուշաբթի և երեքշաբթի օրերին , ժ. 18:00-21:00-ին: 
Մանսակցությունն անվճար է:
Մանրամասների համար կարող եք դիմել`
055 097 099 Գոռ Ռուստամյան 
055 667 585 Սարգիս Մոսոյան 
E-mail: startup-house@business-innovations.org:

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը։