Կլոր սեղան` կենսաթոշակային բարեփոխումների թեմայով
02.11.2012
Դիտումների քանակ՝ 496
ՀՊՏՀ գիտության բաժնից տեղեկացնում են, որ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը Եվրասիական տնտեսական երիտասարդական համաժողովի հետ համատեղ 2012 թ. նոյեմբերի 9-ին, ժամը 15.00 Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի նիստերի դահլիճում կկազմակերպի կլոր սեղան , IV-րդ Եվրասիական տնտեսական երիտասարդական համաժողովի շրջանակներում` «Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում` խնդիրները և հեռանկարները» խորագրով:
Զեկուցմամբ հանդես կգան Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Լիդա Մնացականյանը և «Ֆինանսական տնտեսագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի մագիստրանտ Տատյանա Արտենյանը:
Մեր բուհից կլոր սեղանին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՊՏՀ գիտության բաժին (գլխավոր մասնաշենք, սենյակ 320, հեռ.58-95-10) :
Մեր բուհից կլոր սեղանին մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՊՏՀ գիտության բաժին (գլխավոր մասնաշենք, սենյակ 320, հեռ.58-95-10) :