«Զիգզագ» ընկերությունը հայտարարում է մրցույթ

18.10.2012
Դիտումների քանակ՝ 492

Աշխատանքի նկարագիր

«Զիգզագ» ընկերությունը հայտարարում է մրցույթ վաճառող – խորհրդատուի թափուր հաստիքի համար, ով իրականացնելու է կենցաղային էլեկտրոնիկայի, համակարգչային տեխնիկայի և հարակից ապրանքների վերաբերյալ խորհրդատվություն և վաճառք:

Աշխատանքի պարտականություններ

  • Ապրանքների ներկայացում և խորհրդատվություն:
  • Ապրանքների վաճառքի իրականացում:
  • Ապրանքների ճիշտ դասավորության և մաքրության ապահովում:
  • Ապրանքների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության առկայության ապահովում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է:
  • Կենցաղային էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի ընդհանուր իմացություն:
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը ցանկալի է:
  • Հաճախորդների հետ հաղորդակցվելու ունակություն:
  • Հավասարակշռված և կարգապահ անձնավորություն:

Աշխատավարձ

Աշխատանքի վարձատրությունը՝ պայմանագրային:

 Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոն:

 Տեղեկատվությունը տրամադրել   է ՀՊՏՀ Կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: