Գիտաժողով՝ Սլավոնական համալսարանում

10.10.2012
Դիտումների քանակ՝ 489

Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանը հրավիրում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական, մանկավարժական և ուսա¬նողական անձնակազմին` մասնակցելու Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալ¬սարանի տարեկան գիտաժողովին` նվիրված ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի 90-ամյա հոբելյանին: Գիտաժողովը կկայանա 2012թ. դեկտեմբերի 3-7-ը հետևյալ գիտական ուղղություններով`

ֆիզիկամաթեմատիկական և բնագիտական գիտություններ, այդ թվում`
• մաթեմատիկա և մեխանիկա,
• ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ,
• ֆիզիկատեխնիկական գիտություններ,
• քիմիական և կենսաբանական գիտություններ,

հումանիտար և հասարակական գիտություններ, այդ թվում`
• փիլիսոփայություն, քաղաքագիտություն և պատմագիտություն,
• տնտեսագիտություն,
• իրավագիտություն,
• բանասիրական և լեզվաբանական գիտություններ,
• հասարակագիտություն և հոգեբանություն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է զեկուցումների սեղմագրերը մինչև 2012թ. նոյեմբերի 9-ը ներկայացնել ՀՌՀ Գիտության դեպարտամենտ /214 սենյակ, հեռ. 010 278062 /260/, e-mail: science@rau.am/:
Նախատեսված է հրատարակել գիտաժողովի գիտական նյութերի ժողովածու, որում կընդգրկվեն գիտաժողովի կազմկոմիտեի երաշխավորությունը ստացած և անկախ դրական գրախոսություն ունեցող զեկուցումները:
Գիտաժողովին մասնակցելու համար դիմել ՀՊՏՀ գիտության բաժին /գլխավոր մասնաշենք, սենյակ 320, հեռ.58-95-10/:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ գիտության բաժինը: