«Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2012» մրցույթ

27.09.2012
Դիտումների քանակ՝ 661

Նախագահի բարձր հովանու ներքո գործող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է «Ասպիրանտներիհետազոտություններիաջակցությանծրագիր – 2012» մրցույթ`հայագիտության և հումանիտար, բնական, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտությունների ու ճարտարագիտության և տեխնոլոգիայի բնագավառներում: 

Մրցույթն անցկացվում է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում: 

Մասնակցելու հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ մրցույթի մասին հայտարարության հրապարակման օրվանից 45 օրացուցային օրվա ընթացքում (մինչև 2012 թ. հոկտեմբերի 29-ը): 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին՝ ժամը 14:00 - 17:00–ը։ (հեռ.՝ 210-140 (112)):

Մրցույթի պայմաններին եւ հրավերի փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ:

 Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի պաշտոնական կայքից։