«AEGEE-Երևան» գրասենյակը հրավիրում է «Մոդել ԵՄ-2012»-ին
27.09.2012
Դիտումների քանակ՝ 720
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ հաշվի առնելով Եվրոպական միության մոդել-համաժողովի 2011 թ. բավականին հաջող փորձը՝ «AEGEE-Երևանի» գրասենյակը կազմակերպում է մի նոր միջոցառում՝ «Հայաստանյան Եվրոպական միություն մոդել-համաժողով-2012» (այսուհետ` «Մոդել ԵՄ-2012»), որը կրկին կլինի Եվրոպական միության մարմինների գործառնության նմանակում:
2012 թ. աշնանը այս ծրագիրն իր շուրջը կհամախմբի երիտասարդների Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև արտասահմանից և կընձեռի յուրօրինակ հնարավորություն ավելի մանրամասն ծանոթանալու Եվրոպական միության գործընթացներին և կառուցվածքին:
Սկսած 2012 թ. հոկտեմբերի 10-ից` երեք շաբաթ շարունակ մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու ԵՄ գործառնությունը, մասնավորապես դրա քաղաքականությունները, Եվրոպական ինտեգրման և ընդլայնման քաղաքականությունները, ինչպես նաև Եվրոպական պառլամենտում ներկայացված քաղաքական կուսակցությունների պատմությունն ու զարգացումը: Համաժողովի թեման է «ԵՄ քաղաքականությունը Արևելյան գործընկերության պետությունների վերաբերյալ: Հնարավորություններ և մարտահրավերներ»:
Համաժողովի հիմնական նպատակն է ԵՄ որոշումների ընդունման գործընթացի և ԵՄ ինստիտուտների նմանակումը: «Մոդել ԵՄ-2012»-ի կազմակերպման հարցում AEGEE-ի գործընկերներն են Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Հայկական գիտական համագործակցություն» գիտական միությունը:
Դիմումները կարող եք ուղարկել մինչև 2012 թ. հոկտեմբերի մեկը:
Մասնակիցների ընտրութունը կիրականացվի երկու փուլով:
1. Մասնակիցների ընտրություն` իրենց դիմումների հիման վրա:
2. Առաջին փուլը հաղթահարած մասնակիցների հետ բանավոր հարցազրույց:
Դիմումները կարող եք գտնել հետևյալ հասցեում՝
https://docs.google.com/spreadsheet/viewform?formkey=dGlZOGUxeDhsekx0c0JxZ0N1SFhGT0E6MQ#gid=0
Դիմել կարող են 18-30 տարեկան բոլոր հետաքրքրված անձինք: Համաժողովի պաշտոնական և միակ լեզուն անգլերենն է: Հաջողություն բոլորիդ:
Մի’ կորցրեք այս աննախադեպ հնարավորությունը մասնակցելու տարվա ամենասպասված միջոցառումներից մեկին: