Կներկայացվի Հենրիխ Բյոլի հիմնադրամի կրթաթոշակը

26.09.2012
Դիտումների քանակ՝ 731

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում (Չարենցի 15, III հարկ, գրադարան) տեղի կունենա հանդիպում Հենրիխ Բյոլի անվան գերմանական հիմնադրամի Կովկասյան բյուրոյի կրթաթոշակային ծրագրի ղեկավար Մալխազ Սալդադձեի հետ: 
Օրակարգում՝ կրթաթոշակային ծրագրի ներկայացումն է, դիմելու հետ կապված խնդիրների քննարկումը: 
Ծրագիրը 1977-1990 թթ. ծնված երիտասարդ մասնագետների համար է: Մուտքն ազատ է:

Ծրագրին մասնակցելու համար փաստաթղթերը պետք է փոխանցել հիմնադրամ (Թբիլիսիում) թղթային տարբերակով, իսկ հիմնադրամը Հայաստանում չունի գրասենյակ: Ուստի սա լավ առիթ է անմիջապես հիմնադրամի ներկայացուցչին հանձնելու ձեր փաստաթղթերի ամբողջ փաթեթը և այլևս չմտածելու, թե ինչպես դրանք ժամանակին հասցնել Թբիլիսի:
Ծրագրի մանրամասների մասին կարող եք տեղեկանալ` այցելելովhttp://www.ge.boell.org/web/120-854.html

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: