Միջազգային ուսանողական գիտաժողով
25.09.2012
Դիտումների քանակ՝ 511
Հարգելի ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և դասախոսներ, ՀՊՏՀ գիտության բաժնից հայտնում են, որ 2013 թ. ապրիլի 15-ին ավստրիական Զալցբուրգ քաղաքում գումարվելու է միջազգային զբոսաշրջության հիմնախնդիրներին նվիրված միջազգային ուսանողական գիտաժողով Զալցբուրգի և Կրեմսի կիրառական գիտությունների համալսարանների նախաձեռնությամբ և օժանդակությամբ:
Գիտաժողովի նպատակային խմբի մեջ ներառվելու են զբոսաշրջության ոլորտի ուսումնասիրությամբ զբաղվող բակալավրեր, մագիստրոսներ, հայցորդներ, ասպիրանտներ և դասախոսներ:
Գիտաժողովը նախատեսում է զբոսաշրջության ոլորտի հետևյալ բաժանմունքները՝
զբոսաշրջության մարքեթինգ և մենեջմենթ,
զբոսաշրջային ծառայությունների զարգացում և կայունություն,
զբոսաշրջային տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաներ:
Գիտաժողովին մասնակցելու և պաշտոնական հրավերք ստանալու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել գիտաժողովի համապատասխան բաժանմունքային հոդված, գիտական հետազոտություն կամ մենագրություն: Հոդվածների ներկայաց¬ման վերջնաժամկետների և պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություն¬ներ կարող եք ստանալ համալսարանի պաշտոնական համացանցային կայքից
http://www.tourism-student-conference.com/index.php/call-for-participation
Պատասխանատու կատարող՝ Prof. (FH) Dr. Roman Egger
University of Applied Sciences Salzburg
Tel: +43 (0)50 2211-1357
roman.egger@fh-salzburg.ac.at
Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել գիտության բաժին: