Կրթաթոշակային ծրագրեր` Սլովակիայի Հանրապետությունից

24.09.2012
Դիտումների քանակ՝ 493

ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սլովակիայի Հանրապետության Ազգային կրթաթոշակների ծրագիրը ուսանողների, գիտությունների թեկնածուների, համալսարանական դասախոսների և գիտաշխատողների փոխանակմանը օժանդակելու համար հայտարարում է ընդունելություն:
2012-2013 թթ. ուսումնական տարվա հայտերն ընդունվելու են առցանց էլեկտրոնային ուղիղ կապով մինչև 2012 թ. հոկտեմբերի 31-ը, իսկ 2013-2014 թթ. ուսումնական տարվա հայտերն ընդունվելու են մինչև 2013 թ. ապրիլի 30-ը:
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ www.scholarships.sk  կայքից: