Կրթական ծրագրեր` Չեխիայի Հանրապետությունից
25.09.2012
Դիտումների քանակ՝ 502
ՀՀ ԿԳ նախարարությունից տեղեկանացնում են, որ Չեխիայի Հանրապետության կառավարությունը ՀՀ քաղաքացիներին 2013-2014 թթ. ուսումնական տարում չեխական պետական համալսարաններում ուսումնառելու նպատակով տրամադրել է երեք կրթաթոշակ:
Կրթաթոշակները նախատեսված են այն թեկնածուների համար, ովքեր ցանկանում են ստանալ բակալավրի` (2 կրթաթոշակ` 3-4 տարվա ուսում չեխերենով ) և մագիստրոսի` աստիճան (1 կրթաթոշակ` 4-6 տարվա ուսում անգլերենով):
Չեխական կողմը չեխերեն լեզվով կրթության համար նախընտրում է թեկնածություններ ինֆորմատիկայի, տեխնիկական, բժշկության, գյուղատնտեսության, տնտեսագիտության (բիզնես կառավարում) ոլորտների, իսկ անգլերենով` ինֆորմատիկայի ոլորտի համար:
Ընդունելության քննությունը կանցկացվի էլեկտրոնային եղանակով` Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանության կողմից մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը (այն դիմումները, որոնք անմիջապես կուղարկվեն Չեխիայի Հանրապետության Կրթության, երիտասարդության և սպորտի նախարարություն` կմերժվեն): Էլեկտրոնային դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2012թ. հոկտեմբերի 31-ը:
Ընդունելության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելելhttp://www.msmt.cz/international-cooperation-1/government-scholarships-developing-countries կայք-էջ:
Աղբյուրը՝ http://www.edu.am/index.php?topMenu=9&menu1=-1&menu2=9&id=5580&lang=arm: