Կազմակերպվում է հեռավար գիտագործնական նստաշրջան

19.09.2012
Դիտումների քանակ՝ 545

ՀՊՏՀ գիտության բաժինը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին է տրամադրել հետևյալ հայտարարությունը, որում մասնավորապես նշված է.

«Ապրոբացիա» գիտահետազոտական կենտրոնը հրավիրում է մասնակցելու հեռավար (դիստանցիոն) միջազգային գիտագործնական նստաշրջանի` «Տարածաշրջանների կայուն տնտեսական և սոցիալական զարգացման ապահովման հրատապ հիմնախնդիրները» խորագրով: Նստաշրջանում էլեկտրոնային տարբերակով ներկայացված հոդվածները կտպագրվեն ժողովածուի տեսքով` միջազգային ISBN կոդի շնորհմամբ:

Նստաշրջանի աշխատանքային հիմնական ուղղություններն են`
1.Տարածաշրջանների կայուն զարգացման հիմնախնդիրները,
2. Բնապահպանական հիմնախնդիրները,
3. Երկրի և տարածաշրջանների ներդրումային ներուժը,
4. Տնտեսական հարաբերությունների գլոբալացումը և միջտարածաշրջանային կապերը,
5. Տնտեսական զարգացումը ժամանակակից սոցիալական գործընթացների համատեքստում,
6. Սոցիալ-աշխատանքային հարաբերությունների հիմնախնդիրները,
7. Ժամանակակից ձեռնարկությունների նորարարական ակտիվության զարգացման հարաբերությունները,
8. Սոցիալական ինստիտուտները հասարակության ժամանակակից կառուցվածքում,
9. Տնտեսական աշխարհագրության, սոցիոլոգիայի և ժողովրդագրության հիմնախնդիրները,
10. Գյուղատնտեսական տարածքների զարգացում:

Հոդվածների առաքման վերջնաժամկետն է 2012 թ. հոկտեմբերի 31-ը: Հոդվածները անհրա¬ժեշտ է առաքել konf@aprobacia.ru էլեկտրոնային հասցեով:
Հոդվածների տպագրման պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ «Ապրոբացիա» գիտահետազոտական կենտրոնի պաշտոնական համացանցային կայքից  http://aprobacia.ru/apur.html: