Քննարկում՝ Ճապոնիայի Հերոսիմա քաղաքում

14.09.2012
Դիտումների քանակ՝ 495

2013թ. հունվարի 23-25-ը Ճապոնիայի Հերոսիմա քաղաքի միջազգային նստաշրջանների կենտրոնում կազմակերպվում է բնապահպանական, մշակութային, տնտեսական և սոցիալական կայունության հիմնախնդիրներին նվիրված միջազգային նստաշրջան: 

Նստաշրջանին մասնակցել ցանկացող անձինք (պրոֆեսորադասախոսական կազմ, ասպիրանտներ) կարող են գրանցվել առցանց (online), ներկայացնել գիտական հոդվածներ և հետազոտություններ, որոնք համապատասխան ներկայացուցչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացության դեպքում կտպագրվեն Ճապոնական հեղինակավոր ամսագրերում:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Հերոսիմայի միջազգային նստաշրջանի համացանցային պաշտոնական կայքից`
http://onsustainability.com/conference-2013/
Պատասխանատու կատարող՝ պրոֆ. Ամարեսվար Գալլա
Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել գիտության բաժին:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ գիտության բաժինը: