ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ և ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ /ՇՎԵՅՑԱՐԻԱ/
27.08.2012
Դիտումների քանակ՝ 570
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է. «Շվեյցարիայի Համադաշնության Օտարերկրյա ուսանողների կրթաթոշակների տրամադրման դաշնային հանձնաժողովը որոշում է ընդունել 2013-2014թթ ուսումնական տարվա համար կրթաթոշակ հատկացնել ՀՀ քաղաքացիներին:
Կրթաթոշակները տրամադրվելու են Շվեյցարիայի համալսարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում ասպիրանտրական և դոկտորական ուսումնառություն ստանալու համար:
Ասպիրանտուրայում սովորելու համար սահմանված ժամկետը 12 ամիս է` ամսական 1.920 շվեյցարական ֆրանկ կրթաթոշակով, իսկ դոկտորանտուրայում` 3 տարի, որի ընթացքում ամսական տրամադրվելու է 3.500 շվեյցարական ֆրանկ: Շվեյցարական կողմը հոգում է ուսման, առողջապահական ապահովագրության ծախսերը և կեցության որոշ ծախսեր:
Առաջին դեպքում դիմել կարող են մինչև 35 տարեկան, իսկ երկրորդ դեպքում` ասպիրանտուրան վերջին 5 տարիների ընթացքում ավարտած ՀՀ քաղաքացիները:
Դիմումաթերթիկները հասանելի են "Լույս" հիմնադրամի գրասենյակում, ուր մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը պետք է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:
Կից ներկայացնում ենք Շվեյցարիայի իշխանությունների կողմից ՀՀ քաղաքացիների համար նախատեսված կրթաթոշակների տրամադրման մասին տեղեկատվությունը:
http://www.edu.am/index.php?topMenu=9&menu1=-1&menu2=9&id=5505&lang=arm»