Անվանական կրթաթոշակի մրցույթ ՀՀ ԿԲ-ի կողմից

29.08.2012
Դիտումների քանակ՝ 675

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բարձր առաջադիմությամբ ուսանողներին Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ նշանակելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի գերազանց առաջադիմությամբ (ուսումնառության առաջին տարվանից սկսած) ուսանողներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը Կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմումի ձև (տեղադրված է Կենտրոնական բանկի կայքում),
  2. անձնագրի պատճենը,
  3. մեկ գունավոր լուսանկար,
  4. սոցիալական ապահովության քարտի պատճենը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք,
  5. տեղեկանք բարձրագույն ուսումնական հաստատությունից բարձր առաջադիմության վերաբերյալ` սկսած բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու պահից,
  6. ստուգման գրքույկի պատճենը,
  7. վերլուծական/հետազոտական նյութ (ոչ ավելի, քան տասը տպագիր էջ) հետևյալ ոլորտների շրջանակում որևէ թեմայով.

                - մաթմեթոդները տնտեսագիտության մեջ,

                - մակրոտնտեսագիտություն և դրամավարկային քաղաքականություն,

          - միջազգային տնտեսագիտություն,

           - ֆինանսական տնտեսագիտություն և կապիտալի շուկա,

           - ֆինանսական համակարգի կայունություն

           - պետական ֆինանսներ,

           - աշխատաշուկա,

           - տնտեսական աճ և զարգացում անցումային տնտեսությունների համար:

 Հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված ուսանողներին 6 ամիս ժամկետով կհատկացվի Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ (ամսական 50. 000 դրամ):

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 59. 26. 34 հեռախոսահամարով անձնակազմի կառավարման վարչություն:

 Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը