ՊրոԿրեդիտ բանկը հայտարարում է

11.07.2012
Դիտումների քանակ՝ 648

Հիմնական պարտականություններն են՝

•Ապահովել Բանկի բանկոմատների և ՊՈՍ–տերմինալների պատշաճ տեղափոխումը, տեղադրումը և աշխատանքը,
•Կազմակերպել բանկոմատների վերալիցքավորման գործընթացը
•Տեղադրել ԱԳՄ/ՊՈՍ–երի ծրագրերը ,թեստավորման սարքերը, ապահովել կապը և կազմակերպել փորձնական գործարքներ գործող և նոր նախագծերի համար,
•Տրամադրել և հետազոտել ԱԳՄ-ների քաղվածքներ, գրանցամատյաններ և տեղեկամատյաններ,
•Համագործակցել Բանկի մասնաճյուղերի հետ՝ ԱԳՄ/ՊՈՍ-երի և հարակից այլ հարցերով,
•Ապահովել Բանկի ԱԳՄ/ ՊՈՍ տերմինալներում քարտերի սպասարկումը,
•Վերահսկել ԱԳՄ/ ՊՈՍ –երի աշխատանքը և վերահսկել դրանց պատշած սպասարկումը,
•Հաղորդակցվել «VISA» և այլ գործընկեր վճարային համակարգերի, պրոցեսինգային կենտրոնի և մասնաճյուղերի հետ, վերահսկել համապատասխան կառույցների կողմից իրականացվող գործընթացները,
•Հետևել Բանկի ներքին կանոնակարգերին, ինչպես նաև «VISA» և այլ փոխկապակցված հաստատությունների կանոններին և ընթացակարգերին,
•Մասնակցել քարտային ընթացակարգերի պատրաստման և թարմացման գործընթացին’
•Պատրաստել հաշվետվություններ և վիճակագրություններ անմիջական ղեկավարի, համապատասխան պրոցեսինգային կենտրոնի և «VISA»–ի հանձնարարությամբ,
•Կատարել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքներ,
•Ըմբռնել և աջակցել ՊրոԿրեդիտ Հոլդինգի կորպորատիվ առաքելությանը:

Եթե Ձեր նպատակները և էթիկական արժեքները համահունչ են Բանկի արժեքներին, ապա Ձեզ ներկայացվող մյուս հիմնական պահանջներն են՝
•Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ տեխնիկական ոլորտում,
•Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ բանկային կամ հարակից բնագավառում, ԱԳՄ / ՊՈՍ մասնագետի փորձը կդիտարկվի որպես առավելություն,
•Տեխնիկական հմտություններ,
•Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
•Լարված իրավիճակում աշխատելու կարողություն,
•Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզվի շատ լավ իմացություն,
•Մասնագիտական և անձնային հմտությունները զարգացնելու ցանկություն:

Մենք առաջարկում ենք հետաքրքիր, մարտահրավերներով լի աշխատանք, միջազգային դինամիկ միջավայրին բնորոշ ենթակայության հստակ կառուցվածքով: Դիմում հայտը և մոտիվացիոն նամակը պետք է արտացոլեն Ձեր համապատասխանությունը և հետաքրքրվածությունը նշված պաշտոնի նկատմամբ: Մեր աշխատակիցը դառնալու Ձեր նկատառումները պետք է համահունչ լինեն ՊրոԿրեդիտ խմբի առաքելությանը և սկզբունքներին, որոնց կարող եք ծանոթանալwww.procredit-holding.com, www.procreditban. am կայքերից: 
Լրացրեք դիմում հայտը՝ բեռնելով մեր կայքէջից, լուսանկարի և մոտիվացիոն նամակի (անգլերեն) հետ ուղարկեք այն հետևյալ էլ. փոստով՝ HR@procreditbank.am:

Հաշվի առնելով թափուր հաստիքների բազմազանությունը, խնդրում ենք էլեկտրոնային նամակը վերնագրել «ATM/POS / Card business specialist», այլապես Ձեր դիմումը չի դիտարկվի:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ կդիտարկվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 22 հուլիսի 2012թ.:

Այս մասին մեզ տեղեկացնում են ՀՊՏՀ կարիերիայի և մարքեթինգի կենտրոնից: