Այ Էյ Բի հայ-բրիտանական ընկերությունը փնտրում է դասընթացների բաժնի համակարգող
Այ Էյ Բի հայ-բրիտանական ընկերությունը փնտրում է դասընթացների բաժնի համակարգող: Ընկերությունում աշխատանքային հաջողությունների հասնելու համար թեկնածուն պետք է լինի եռանդուն և նպատակասլաց, ունակ աշխատելու արագ զարգացող գործարար միջավայրում:
Աշխատանքը ներառում է`
համակարգել Այ Էյ Բի կենտրոնի ներքին և միջազգային նախագծերի իրականացումը,
հաճախորդների հետ հաստատել բարեհամբույր հարաբերություններ
կազմակերպել և համակարգել դասընթացները,
մշակել դասընթացների օրացույց,
իրականացնել դասընթացների փաստաթղթային ձևակերպումներ,
պատասխանել հեռախոսազանգերին,
հսկել փորձնական և հիմնական քննությունների ընթացքը,
օգնել դասավանդողներին` պատրաստելու դասընթացներին անհրաժեշտ նյութերը,
իրականացնել դասընթացի գնահատում,
հետևել և տեղեկացնել ուսանողների արձագանքերի մասին,
արդյունավետորեն վերլուծել ուսանողների մտահոգությունները դասընթացների վերաբերյալ:
Դիմելու համար պարտադիր պայմաններն են`
Բարձրագույն կրթություն, առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ վարչական ոլորտում, գերազանց համակարգչային հմտություններ, մասնավորապես` Microsoft Office
Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
Գրասենյակային սարքավորումների հետ գործ ունենալու կարողություն /այդ թվում` համակարգիչներ, հեռախոսային համակարգեր, պատճենահանող սարքեր, պրոյեկտորներ և այլն/
Կարևոր հմտություններ են`
կազմակերպչական, առաջացած խնդիրներն արագ լուծելու և արդյունավետ հաղորդակցման, ճնշման պայմաններում աշխատելու կարողություն, նպատակսլացություն, թիմային աշխատանք, լսելու ունակություն,
ճկունություն:
Դիմելու կարգը`
հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց CV –ները և մոտիվացիոն նամակները ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեին` anna.konjoryan@iabcentre.com: Վերջնաժամկետը 2012 թվականի հուլիսի 15-ն է:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ կարիերայի և մարքեթինգի կենտրոնը: