Հանդիպման հրավեր ՀՊՏՀ ուսանողներին
01.03.2018
Դիտումների քանակ՝ 608
ՀՊՏՀ գործընկեր շվեյցարական ՈւՄԵՖ համալսարանի ռեկտոր Միքելե Ակերիբը վաղը հանդիպելու է ՈւԽ ակտիվ ներկայացուցիչների հետ: Քննարկվելու են ՀՊՏՀ-ի և նշված համալսարանի միջև կնքված համաձայնագրի շրջանակում իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրին դիմելու մանրամասները: Հանդիպմանը հրավիրվում են ծրագրով հետաքրքրված ուսանողները: Միջոցառումը տեղի է ունենալու Մուշեղ Ադոնցի անվան ընթերցասրահին կից լսարանում, ժամը 16.00-ին:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնից: