Մրցույթներ՝ 2018-2019 ուստարում արտերկրում բարձրագույն կրթություն ստանալու համար

28.02.2018
Դիտումների քանակ՝ 760

ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է 2018-2019 ուստարում արտերկրի մի շարք համալսարաններում բարձրագույն կրթություն ստանալու համար իրականացվող մրցույթների մասին: Հայտարարությունները ներկայացնում ենք ստորև:

Մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարում բարձրագույն կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2018-2019 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով (25 կրթաթոշակային տեղ)
«Տեղեկատվական տեխնոլոգիաներ;
«Ճարտարապետություն և շինարարություն»;
«Հնագիտություն»;
«Լեզվաբանություն»;
«Բժշկություն»;
«Արաբերեն լեզու»;
«Իսլամագիտություն» մասնագիտություններով: 
Մանրամասները՝ նշված հղումով՝ http://edu.am/index.php/am/events/view/1547 :

Մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2018-2019 ուստարվա համար հայտարարում է մրցույթ`Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով /6 տեղ՝ 3 բակալավրիատ, 3 մագիստրատուրա/ և հետբուհական /2 տեղ՝ ասպիրանտուրա/ կրթություն ստանալու նպատակով:
Ուսուցումը իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/: Շարունակությունը՝ նշված հղումով՝ http://edu.am/index.php/am/events/view/1546 :

Մրցույթ` Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2018-2019 ուստարվա համար հայտարարում է մրցույթ`Լեհաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (բացառությամբ՝ բժշկության և արվեստի մասնագիտությունների/ բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով* 6 կրթաթոշակային տեղ /4 տեղ` բակալավրիատ և մագիստրատուրա, 2 տեղ` ասպիրանտուրա):Ավելին՝ այստեղ՝ http://edu.am/index.php/am/events/view/1545 :

Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2018-2019 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա/: Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://edu.am/index.php/am/events/view/1544 :

Մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարում մագիստրոսական կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2018-2019 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ): Ավելին՝ այստեղ՝ http://edu.am/index.php/am/events/view/1543 :

Մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2018-2019 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ): Մանրամասները՝ այստեղ՝ http://edu.am/index.php/am/events/view/1542 :