Միջազգային ամառային առաջնորդների դպրոց՝ Ազատ համալսարանի ուսումնական կենտրոնում

12.06.2012
Դիտումների քանակ՝ 602

Թբիլիսիի ազատ համալսարանը, Հարվարդի համալսարանի դասախոսները և միջազգային նորարարական ծրագիրը ներկայացնում են Միջազգային ամառային առաջնորդների դպրոց:
Դպրոցը կկազմակերպվի Վրաստանում` Բազելատի լճի մոտ գտնվող Ազատ համալսարանի ուսումնական կենտրոնում 2012թ.-ի օգոստոսի 11-21-ը:
Տարբեր համալսարանների ուսանողներ, ովքեր կարող են սահուն կերպով հաղորդակցվել անգլերեն լեզվով, կարող են դիմել Միջազգային ամառային առաջնորդների դպրոց:
Տասն օրվա ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հաճախելու դասերի, որոնք կանցկացվեն Հարվարդի համալսարանի դասախոսների կողմից: Դպրոցի աշխատանքների վերջում մասնակիցները պետք է ներկայացնեն այն թիմային աշխատանքները, որոնք կատարել են տասն օրվա ընթացքում:
Մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2012թ.-ի հուլիսի 20-ն է:
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք Ազատ համալսարանի կայք www.freeuni.edu.ge և Միջազգային նորարարական ծրագրի կայք www.internationalspark.org:
Եթե դուք հարցեր ունեք, ապա առանց վարանելու կարող եք գրել Միջազգային ամառային առաջնորդների դպրոցի համակարգողին` Տեոնա Օդզելաշվիլիին:
Էլ-հասցե` t.odzelashvili@freeuni.edu.ge
Հեռ.` (+995 77) 79 41 44
Միջազգային նորարարական ծրագրի համակարգող Տայլեռ Կիֆ` applications@internationalspark.org

Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը։